Տնտեսական

11.03.2014 14:18


Սրտացավ են, բայց իրավիճակն այդպես էլ լուծում չի ստանում

Սրտացավ են, բայց իրավիճակն այդպես էլ լուծում չի ստանում

«Ճիշտ է, ոստիկանությունում շատ սրտացավ են մոտենում տեսախցիկների կողմից ֆիքսված տուգանքների և կայանատեղիներ չունենալու խնդրին, սակայն իրավիճակն այդպես էլ լուծում չի ստանում»,–այսօրվա ասուլիսին ասել է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Ըստ բանախոսի՝ ոստիկանությունն իրենց պահանջներն ուղղում է Ազգային ժողովին` ասելով, որ խնդիրն օրենսդրական է, պետք է լինի օրենքի փոփոխություն։

«Մենք էլ ենք գտնում, որ պետք է օրենք փոխվի, այլ ոչ թե ուղղակի ներքին կարգով խղճան ու չտուգանեն»,–նշել է Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը