Մեկնաբանություն

11.03.2014 13:15


Չղջիկի արյուն է հարկավոր

Չղջիկի արյուն է հարկավոր

Երեխա ժամանակ ընկերներով մեկս մյուսին համոզում էինք, որ եթե չղջիկի արյունը քսես ակնոցին, դնես այն, բոլորին մերկ կտեսնես։ Ու օրերով ընկած էինք չղջիկ որոնելով...

Հիմա լրիվ հակառակն է. համատարած մերկություն է։

Մերկ են ոչ միայն «թագավորն» ու նրա շրջապատը, այլև բոլոր նրանք, ովքեր գոնե կես քայլով հատում են իշխանական տիրույթը։

Այդպես չպետք է լիներ. առողջ իշխանությունը ենթադրում է խաղի առողջ կանոներ։ Իսկ դրանք այսօր գաղջ են։ Մտար այդ տիրույթ՝ անմիջապես մերկանում ես՝ գաղջանում։ Ու անճոռնի ու մեծացող այդ մերկությունից աչքերդ անընդհատ մրմռում են...

Այ, եթե ակնոց լինե՜ր, որը կթաքցներ այսօրվա պոռնոգրաֆիան... Այնպես որ, չղջիկի արյունը կրկին դառնում է հրատապ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը