Քաղաքական

11.03.2014 11:26


Նաիրա Զոհրաբյան. «Չեմ ցանկանում մեկնաբանել մի մարդու, ով ծառայության է անցնում իրեն «իդիոտ» անվանածի մոտ»

Նաիրա Զոհրաբյան. «Չեմ ցանկանում մեկնաբանել մի մարդու, ով ծառայության է անցնում իրեն «իդիոտ» անվանածի մոտ»

«Գիտե՞ք, ես չեմ ցանկանում մեկնաբանել մի մարդու, որին հրապարակավ անվանում են «իդիոտ», և այնուհետև նա ծառայության է անցնում իրեն «իդիոտ» անվանածի մոտ»: Այդ մասին Zham. am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, երբ կայքը խնդրեց նրան մենաբանել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արտահայտած մի միտք՝ կապված ոչ իշխանական քաղաքական ուժերի համախմբման, մասնավորապես՝ ԲՀԿ-ի հետ:
Նշենք, որ այն հարցին, թե ԲՀԿ-ն արդեն կոնկրետ քայլե՞ր է անում այդ կոնսոլիդացիային հասնելու համար, և որքանո՞վ է այդ կոնսոլիդացիան հավանական, ու որքանո՞վ արդյունավետ կլինի, Վազգեն Մանուկյանը պատասխանել էր հետևյալ կերպ. «Անկեղծ ասած՝ ես բազմաթիվ պրոբլեմներ եմ տեսնում Հայաստանում, և դրանք պետք է լուծել, բայց ես կամ ԱԺՄ-ն երբեք այդ պրոբլեմները լուծելիս որևէ հույս չենք կապել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ»:
Այնուհետև Մանուկյանն ասել էր, որ «ամեն մի կոնսոլիդացիա չի, որ կարող է օգտակար լինել պետությանը»:

Ինչպես նաև հավելել է. «Գիտե՞ք, նույնիսկ չափազանց շռայլություն է, որ ես այդպիսի երևույթի մասին այսքան երկար խոսեցի»:

Ի հավելումն՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ միայն երկրի այս խայտառակ վիճակը պահելուն և հանդուրժելուն կողմ գործիչը կարող է դեմ լինել Ծառուկյանի առաջարկած լայն հասարակական քաղաքական կոնսոլիդացիային:

«Ցավում եմ, որ նման գործիչների ակումբը համալրեց նաև Վազգեն Մանուկյանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Zham. am

Այս խորագրի վերջին նյութերը