ԱՄՆ-ը հաստատել է Լեհաստան կործանիչներ ուղարկելու որոշումը
ԱՄՆ–ը որոշել է Լեհաստան ուղարկել ռազմական ինքնաթիռներ։ Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորրենը հաղորդել է, որ ինքնաթիռների քանակի մասին հստակ տեղեկություն դեռ չկա. հայտնի է միայն, որ ԱՄՆ–ը Լեհաստան կուղարկի F-16 կործանիչներ։
Ուկրաինայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հետևանքով ՆԱՏՕ-ն որոշել է վերահսկել Լեհաստանի ու Ռումինիայի օդային տարածքները։ Առաքելությունը կիրականացվի հետախուզական ավիացիայի միջոցով։ Հիշեցնենք, որ Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակն ասել էր, որ մարզումների նպատակով Լեհաստանում կտեղակայվեն 300 ամերիկացի զինվոր և 12 F-16 կործանիչ։