Լրահոս

13.08.2009 11:15


Եվս մեկ ուժեղ երկրաշարժ Տոկիոյում

Ուժեղ երկրաշարժի հետևանքով Տոկիոյի բարձրահարկ տները ճոճվել են, բայց, բարեբախտաբար, ստացած տեղեկատվության համաձայն, ավերածություններ չեն եղել։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։ Երկրաշարժի հետևանքով ցունամի չի առաջացել։

Ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը, ստորգետնյա ցնցումները՝ 6,5 բալ ուժգնությամբ, տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 07:49-ին  Ճապոնիայի մայրաքաղաքից 300 կմ հարավ՝ Խատիձե կղզում, որտեղ միջնադարում երկրի հիմնական տարածքներից աքսորվում էին հանցագործները։ Երկրաշարժի օջախը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հատակում՝ 40  կմ խորության վրա։

Օգոստոի 11-ին Տոկիոյից 150 կմ հարավ-արևմուտք կրկին 6,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Զոհվել է մեկ մարդ, 120-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ։ Վնասվել է մոտ 5 հազ. կառույց։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը