Որոշ ՀՀԿ–ականներ դեմ չեն քվեարկել մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմանը (ցանկ)
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր խորհրդարանը 46 կողմ, 65 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց 2008թ. մարտի 1-2–ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Կոնգրեսի առաջարկը։
Կողմ էին քվեարկել ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը»։
Պարզվում է, սակայն, որ ՀՀԿ–ի և ՕԵԿ–ի որոշ պատգամավորներ, չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը, այդուհանդերձ, դեմ չեն քվեարկել։
Մասնավորապես, ՀՀԿ–ական Ռուբեն Սադոյանը քվեարկել է ձեռնպահ, իսկ ՀՀԿ–ականներ Մհեր Սեդրակյանը, Վրեժ Մարկոսյանը և Համլետ Հարությունյանն ընդհանրապես չեն քվեարկել։
Քվեարկությանը չի մասնակցել նաև ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը։
Բոլոր պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am