Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 10-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին: Հանրապետության նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին եւ կարեւորել նրա այցը հայ-սերբական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու եւ համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Սերբիայի միջեւ դարավոր կապերը բարեկամության բազմաթիվ դրսեւորումներ են ունեցել: Սերժ Սարգսյանիի խոսքով, հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում 1988թ. աղետալի երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստան օգնության շտապող այն յոթ սերբ օդաչուներին, ովքեր ավիավթարի հետեւանքով զոհվեցին Երեւանի մատույցներում, եւ ամեն տարի երկրաշարժի տարելիցին հարգանքի տուրք է մատուցում նույն վայրում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Սերժ Սարգսյանը եւ Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչը երկուստեք կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնց արդյունքում, նրանց համոզմամբ, վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ հարաբերություններն ու մի շարք ոլորտներում փոխգործակցությունը: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել այսուհետ եւս ջանքեր գործադրելու առկա դրական դինամիկան պահպանելու եւ զարգացնելու համար՝ համակարծիք լինելով, որ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը զարգացնելու չիրացված մեծ ներուժ կա: Հանդիպմանը կարեւորվել է նաեւ Սերբիայի կողմից 2015թ. ԵԱՀԿ նախագահության շրջանում Հայաստանի եւ Սերբիայի միջեւ փոխշահավետ եւ սերտ համագործակցությունը:
Սերժ Սարգսյանն ընդունել է Սերբիայի ԱԳ նախարարին
Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 10-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին:
Հանրապետության նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին եւ կարեւորել նրա այցը հայ-սերբական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու եւ համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Սերբիայի միջեւ դարավոր կապերը բարեկամության բազմաթիվ դրսեւորումներ են ունեցել: Սերժ Սարգսյանիի խոսքով, հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում 1988թ. աղետալի երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստան օգնության շտապող այն յոթ սերբ օդաչուներին, ովքեր ավիավթարի հետեւանքով զոհվեցին Երեւանի մատույցներում, եւ ամեն տարի երկրաշարժի տարելիցին հարգանքի տուրք է մատուցում նույն վայրում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:
Սերժ Սարգսյանը եւ Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչը երկուստեք կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնց արդյունքում, նրանց համոզմամբ, վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ հարաբերություններն ու մի շարք ոլորտներում փոխգործակցությունը:
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել այսուհետ եւս ջանքեր գործադրելու առկա դրական դինամիկան պահպանելու եւ զարգացնելու համար՝ համակարծիք լինելով, որ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը զարգացնելու չիրացված մեծ ներուժ կա:
Հանդիպմանը կարեւորվել է նաեւ Սերբիայի կողմից 2015թ. ԵԱՀԿ նախագահության շրջանում Հայաստանի եւ Սերբիայի միջեւ փոխշահավետ եւ սերտ համագործակցությունը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ