Քաղաքական

10.03.2014 13:11


Լևոն Զուրաբյան. «Լուսարձակի լույսը իրենց ուղեղում ասոցացվում է շոուի հետ»

Լևոն Զուրաբյան. «Լուսարձակի լույսը իրենց ուղեղում ասոցացվում է շոուի հետ»

2008թ. մարտի 1-2–ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն դեմ քվեարկելուց առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ովքեր մտածում են՝ կարող են շոուներ ստեղծել, այդ ճանապարհն իրենց համար ընդունելի չէ։

«7օր»–ի հետ զրույցում, հակադարձելով Գ. Սահակյանի այս հայտարարությանը, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է.

–Ճշմարտության ցանկացած բացահայտում իրենց համար շոու է։ Կարող է` այդտեղ բնազդն էլ է խոսում. իրենք հասկանում են, որ լուսարձակի լույսի տակ են ընկնելու, իսկ լուսարձակի լույսը իրենց ուղեղում ասոցացվում է շոուի հետ։

Լ. Զուրաբյանը չի բացառում նաև, որ մարտի 1-2–ի դեպքերի բացահայտման հետ կապված՝ սա ՀՀԿ–ի վերջին շանսը լինի, որովհետև երկրում կարող են շրջադարձային իրադարձություններ արձանագրվել։

–Կարող են այնպիսի պրոցեսներ գնալ, որ նրանք իրենց իշխանական լծակները կորցնեն։ Ի դեպ, անպայման չի՝ հեղափոխությամբ իշխանափոխություն լինի։ Մարդիկ հրաժարականներ են տալիս, քաղաքական թավշյա գործընթացներ են լինում։ Աշխարհում նրանցից շատ ավելի բռի կոպալ մարդիկ հրաժարականներ չեն տվե՞լ։ Դա Հայաստանում հնարավոր տարբերակ է։

Լ. Զուրաբյանը հիշեցրել է, որ հաջորդական քայլերի մի գործընթաց են սկսել, որում առաջին քայլը կառավարությանն անվստահություն հայտնելն է։

–Մարտի 1-ին մենք բավականին բազմամարդ հանրահավաք ունեցանք, և կարծում եք, որ դա ընդամենը մի հանրահավա՞ք էր։ Պրոցես է գնում, երկրում մեծ դժգոհություն կա, և չեմ կարծում, որ ժողովուրդը պատրաստ է հաշտվել երկրում ստեղծված վիճակի հետ,–ասել է Կոնգրեսի խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը