Լրահոս

13.08.2009 10:50


Վրաստանի արտգործնախարարությունը մեղադրել է Պուտինին սահմանը խախտելու մեջ

Վրաստանի արտգործնախարարությունը մեղադրել է Պուտինին սահմանը խախտելու մեջ

Ինչպես հաղորդում է «Росбалт»-ը, Վրաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, թե Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն իր՝ օգոստոսի  12-ին Աբխազիա կատարած այցի ժամանակ խախտել է Վրաստանի պետական սահմանը։

Պաշտոնական Թբիլիսին Պուտինի այցը Աբխազիա համարում է նպատակաուղղված սադրանք՝ «սովետական հատուկ ծառայությունների ոճով» և միջազգային իրավունքի նորմերի արհամարհման դրսևորում։

Վրացական դիվանագետները հիշեցրել են, որ Սուխումիում Ռուսաստանի վարչապետի հետ Աբխազիայի ղեկավարության բանակցությունները համընկել են 2008 թ. օգոստոսյան պատերազմի հրադադարի համաձայնագրի ստորագրման տարելիցի հետ։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ 2009թ. հոււլիսին Հարավային Օսիա կատարած այցից հետո էլ  Վրաստանի արտգործանխարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, թե միջազգային նորմերի խախտում է տեղի ունեցել։

-Զավթիչ երկրի ղեկավարի այցն ինքնիշխան պետության օկուպացված տարածքներ ևս մեկ ցինիկ փորձ է՝ ուղղված Ռուսատանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքների վրա մարիոնետական ռեժիմի լեգիտիմացմանը,-ասվում է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը