Աշխարհ

10.03.2014 12:21


Սևաստոպոլում ռուսերենը դարձել է պաշտոնական լեզու

Սևաստոպոլում ռուսերենը դարձել է պաշտոնական լեզու

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Սևաստոպոլի քաղաքային պետական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Բելիկը ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ փաստաթղթային շրջանառության ընթացքում ռուսերենը համարվելու է պաշտոնական լեզու։

«Համաձայն միջազգային իրավունքի նորմերի՝ նաև նկատի ունենալով այն, որ ռուսերենը քաղաքի բնակչության մեծ մասի մայրենի լեզուն է, որոշվել է այն կիրառել որպես պաշտոնական լեզու ամբողջ պետական փաստաթղթաշրջանառության ժամանակ»,-ասված է Բելիկի հրամանագրում։

Այս խորագրի վերջին նյութերը