Մի՞թե սպասում եք, որ ուրիշները միշտ պետք է ձեր փոխարեն պայքարեն ձեզ համար
Ժողովո՛ւրդ ջան,
ՊԱՐՏԱԴԻՐԸ վերաբերում է մոտ 250000 մարդու, սակայն դրա 5%-ն է ամենաշատը դուրս եկել փողոց մինչև հիմա: Հարազատնե՛ր ջան, ի՞նչն է պատճառը որ չեք մասնակցում։ Եթե նկատում եք թերություններ, ապա ասե՛ք, փորձե՛ք ինքներդ ՁԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ինչ–որ բան փոխել: Մի՞թե սպասում եք, որ ուրիշները միշտ պետք է ձեր փոխարեն պայքարեն ձեզ համար։
Ո՞րն է արդարացումը ձեր չմասնակցության։ Մենք ձեր նման քաղաքացիներ ենք և մեր բողոքը արտահայտում ենք դրսում, որ լսելի լինի, և դա՛ է այս պահին միակ ձևը բողոքը բարձրաձայնելու: Ինչո՞ւ դուք էլ չեք բարձրացնում ձեր բողոքի ձայնը փողոցում: Մենք իրար հետ ենք ուժեղ: Ով ասում է, որ ոչինչ չի փոխվի, ինքը չի հավատում դրան, իսկ հավատքը գործի կեսն է: ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, որ ամեն ինչ կարող է փոխվել, եթե շատ-շատ մարդիկ միանան, և ամեն մեկն իր հերթին չասի, որ ոչինչ չի փոխվի. չէ՞ որ այդ ասողներից է գոյանում քանակը: Ոչ թե պետք է խոսել, այլ ուղղակի ժամանակն է գործել՝ մասնակցել ու ինչքան հնարավոր է՝ շատ մարդու ներգրավել: Այդ դեպքում հնարավոր չէ չհաղթել ուղղակի: ՀԻՇԵ՛Ք՝ խաղաղ անհնազանդությունները ծնկի կարող են բերել ՑԱՆԿԱՑԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, միայն թե դրանք կրեն ահռելի մեծ չափեր և քանակներ: Ամեն ինչ մեր ձեռքերում է:
Շնորհակալություն
«Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամ Հայկ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը։