Աշխարհ

10.03.2014 10:07


Էրդողանն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Էրդողանն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ուկրաինական ճգնաժամի և, մասնավորապես, Ղրիմի հարցի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Էրդողանն ու Մերկելն ընդգծել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման նշանակությունը՝ հակասահմանադրական գնահատելով Ղրիմում մարտի 16-ին նշանակված հանրաքվեն։

Ուկրաինայում ճգնաժամը հաղթահարելու գործում կողմերն անհրաժեշտ են համարել նաև ԵԱՀԿ նախարարների խորհրդի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԵԽ նախարարների հանձնաժողովի մասնակցությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը