Լոնդոնյան խանութը թալանած կասկածյալը ձերբակալվել է
Լոնդոնյան ոստիկանությունը հայտարարել է «Graff Diamonds» ոսկերչական խանութը թալանած կասկածյալներից մեկի ձերբակալության մասին։ Նրա անունը չի հրապարակվում։ Հայտնի է միայն, որ նա 50-ամյա տղամարդ է։ Լոնդոնի ոստիկանությունից փոխանցել են, որ կասկածյալը գրավի դիմաց ազատ է արձակվել։
«Graff Diamonds» ոսկերչական խանութը թալանվել էր օգոստոսի 6-ին։ Բավական լավ հագ ու կապով երկու տղամարդ մտել էին խանութ, սպառնացել զենքով և հափշտակել 43 ոսկերչական զարդ։ Ապահովագրական ընկերության գնահատմամբ՝ վնասը 40 մլն ֆունտ ստերլինգ է կազմել։

Ըստ «BBC News»-ի