Պուտինը Մերկելի և Քեմերոնի հետ Ղրիմի հարցով հեռախոսազրույց է ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի հարցով հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հետ։ Պուտինը պնդել է, որ Ղրիմի օրինական ղեկավարության ձեռնարկած միջոցառումները բխում են միջազգային իրավունքի նորմերից, և կոչված են ապահովելու բնակչության շահերը։ Այս մասին հաղորդում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Պուտինն իր զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել Կիևի գործող ղեկավարության կողմից որևէ քայլի բացակայության վրա՝ ուղղված մայրաքաղաքում և այլ շրջաններում արմատական և ուլտրաազգայնական ուժերի գործողությունների սահմանափակմանը»,–ասված է Կրեմլի հաղորդագրությունում։

7or.am