Ազգային ժողովում որոշել են պայքարել սոցիալական ցանցերում (հիմնականում՝ «Ֆեյսբուքում») գրանցված կեղծ մարդկանց՝ «ֆեյքերի» դեմ՝ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ ներկայացնելով։
Ըստ նախագծի հեղինակների՝ լրատվամիջոցները պետք է հետախուզական բաժին պահեն՝ պարզելու համար, թե արդյոք իրենց մոտ տեղադրած այս կամ այն մտքի հեղինակը կե՞ղծ է, թե՞ իրական։
Եթե պարզվի, որ կեղծ է, ապա այդ «ֆեյքի» ասածների համար պատասխան է տալու նրա գրածն իր մոտ տպած լրատվամիջոցը (համապատասխան բողոքի դեպքում, անշուշտ)։
Հետաքրքիր է, «Ֆեյսբուքի» հիմնադիր Ցուկերբերգը նույնպե՞ս պատասխանատվության է ենթարկվելու, թե՞ մերոնց ձեռքերը միայն հայաստանյան լրատվամիջոցներին է հասնում։ Ինչևէ։
Այն, որ «ֆեյքերի» դեմ որոշել են պայքարել, տարբեր կերպ է մեկնաբանվում։ Մեկ բան հայտնի է. «ֆեյքերի» բուծարանը իշխանական կաբինետներն են։ Հետևաբար՝ եթե Բաղրամյան 26–ում իրոք ուզում են վերջ տալ «ֆեյքային» հարձակումներին, ապա կա ավելի կարճ և արդյունավետ ճանապարհ։ Սերժ Սարգսյանը պարզապես կարող է իր նախարարներից, փոխնախարարներից, կուսակիցներից ու սոցիալական ցանցերում վխտացող վարձկաններից պահանջել, որպեսզի նրանք դադարեցնեն իրենց գործունեությունը «Ֆեյսբուքում»։ Դրան ից հետո «ֆեյքերի» քանակը կտրուկ անկում կապրի։ Ասել է թե՝ պետք է ընդամենը պահանջել, որ Արմեն Աշոտյանն ու մյուսներն իրենց բուն գործով զբաղվեն, և վերջ։
Թեև մյուս կողմից էլ՝ ավելի լավ է Աշոտյանն ու նրա նմանները «ֆեյսբուքում» չարաճճիություն անեն տարբեր անունների տակ, քան զբաղվեն գիտությամբ ու կրթությամբ կամ մյուս այն ոլորտներով, որոնք վստահված են Սերժի թիմակիցներին։ Քանզի աշոտյանների տված վնասը «ֆեյսբուքում» շատ ավելի քիչ է այն վնասից, որը նրանք տալիս են իրենց բուն գործով զբաղվելիս։
Կընդունի՞ «ֆեյքերի» մասին օրենք ԱԺ–ն, թե՞ ոչ՝ հանրային կյանքի վրա դա ազդեցություն չի թողնի։ Այլ պատկեր կստանայինք, եթե խորհրդարանում քննարկման առարկա դառնար քաղաքական դաշտում առկա կեղծ օգտատերերի՝ քաղաքական «ֆեյքերի» մասին օրինագիծը։
Համաձայնե՛ք, որ գեղամյանների առկայությունը շատ ավելի մեծ վնաս է հասցնում ՀՀ քաղաքացիներին, քան սոցիալական ցանցերում «կայֆավատ» լինող կեղծ «պրոֆիլը»։
Իսկ այն, որ մեր քաղաքական դաշտը լիքն է «ֆեյքերով», նորություն չէ։ Համենայնդեպս նորություն չէ քաղաքական խոհանոցին քաջածանոթների համար։
Քաղաքական դաշտի «ֆեյքերը» ծառայում են Սերժ և Տիգրան Սարգսյաններին, ինչն առանց «ողջամիտ ջանքեր» թափելու էլ ակնհայտ երևում է։
Նեոգեղամյանները կամ ժողգործիքների անսամբլի անդամները հանդես են գալիս արևմտամետի (Դավիթ Շահնազարյան, Արամ Զ. Սարգսյան և այլն), ռուսական իմպերիալիզմի դեմ պայքարողի (Պարույր Հայրիկյան), թունդ ընդդիմադիրի (բոլորն էլ ձգտում են այդպիսին երևալ), քաղաքացիական նախաձեռնողի (Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան և այլն), հահակոռուպցիոների (Գառնիկ Մարգարյան), մոլի հեղափոխականի (Կարապետ Ռուբինյան, Պետրոս Մակեյան և այլն) և այլ կեղծ «պրոֆիլների» տակ (ում անունը մոռացա նշել, թող չնեղանա. ամբողջական ցուցակը Բաղրամյան 26–ում է)։
Տարբեր է նշյալ սուբյեկտների հռետորաբանությունը, տարբեր են նրանց անցած ճանապարհներն ու տարբեր է նրանց դերակատարումը, սակայն բոլորին միավորում է մեկ բան՝ քաղաքական դաշտի «ֆեյքերը» պայքարում են Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ և հանուն «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման։ Ու որպեսզի այդ «ֆեյքությունը» չերևա կամ գոնե մարդկանց մի մասի համար քողածածկվի, նրանց թույլատրված է «ա լյա» Արտաշես Գեղամյան կամ Արթուր Բաղդասարյան քննադատել նաև Սերժ Սարգսյանին։
Քաղաքական «ֆեյքերին» բացահայտելու ամենակարճ ճանապարհը ԱԺ չորս ոչիշխանական ուժերի կոնսոլիդացիայի թեմայով այս կամ այն գործչի կարծիքը լսելն է։ Եթե քաղգործիչը կամ ավելի ճիշտ՝ գործիքը «թունդ» բառապաշարով քննադատում է Սերժ Սարգսյանին, բայց զուգահեռաբար փրփուրը բերանին պայքարում է ԲՀԿ–ՀԱԿ–ՀՅԴ–«ժառանգություն» համագործակցության դեմ, ապա անկասկած գործ ունենք Սերժի «ֆեյքի» հետ։
«ֆեյքերի» բացահայտման մեկ այլ տարբերակ. մարդը հանդես է գալիս «անկախի» կամ «ընդդիմադիրի» անվան տակ, բայց սերժահաճո կոդերով քննադատում ԲՀԿ–ին կամ ՀԱԿ–ին, ինչպես նաև կոկորդիլոսի արցունքներ թափում 2008–ի մարտի 1–ի համար ու դրա հիմնական պատասխանատու համարում Պուտինին, իսկ Սերժին ներկայացնում համարյա որպես զոհ և Ռոբերտ Քոչարյանի ձեռքն այն օրերին կրակն ընկած բարի մարդ։ Համոզված եղեք, որ դա շարքային «ֆեյք» է։
«Ֆեյք» են նաև նրանք, ովքեր կախվում են ԲՀԿ–ի «ամորձիներից»՝ հայտարարելով, թե այդ ուժը չի հայտարարել, որ ընդդիմադիր է և հետևաբար՝ չի կարող Սերժի դեմ լինել։ Նկատենք, որ եթե միայն հայտարարելով որոշվեր ընդդիմադիրն ու ոչընդդիմադիրը, ապա Գեղամյանն ու ՕԵԿ–ը հիմա ոչ թե ՀՀԿ–ին կցված կլինեին, այլ լրիվ ուրիշ կարգավիճակում։ Այսինքն՝ չհայտարարելը դեռ չի նշանակում, որ Սերժին կողմ ես։ Ովքեր այս թեմայով մանիպուլյացիներ են անում, «ֆեյքի» էժանագին տեսակից են։
Հետևե՛ք Նիկոլ Փաշինյանի, Դավիթ Շահնազարյանի, Արամ Սարգսյանի ու Սերժի մյուս «ֆեյքերի» հայտարարություններին ու գործողություններին և ամեն ինչ պարզ կդառնա։ Մարդիկ ախմախ չեն, որ չհասկանան, թե ով ով է և ինչով են զբաղված Սերժի «ֆեյքերը»։
Այ, եթե օրենսդրորեն արգելվեր քաղաքական «ֆեյքերի» գործունեությունը և նրանք չգործեին «պետպատվերի» շրջանակներում, ապա մեր երկրի վիճակն ահագին կթեթևանար, բյուջեն այսքան ծակ չէր լինի ու ՀՀ քաղաքացիներին կարիք չէր լինի նոր հարկատեսակով՝ «պարտադիր կուտակայինով» հարկել։
Պարզ է, որ Սերժ Սարգսյանի կոճակային մեծամասնությունը քաղաքական «ֆեյքերի» մասին օրենք չի ընդունի ու չի արգելի դրանց գործունեությունը։ Լուծումն այս դեպքում մեկն է. պետք է փակել մեր երկրի գլխավոր քաղաքական «ֆեյքի»՝ նախագահի աթոռին հայտնված Սերժ Սարգսյանի էջը, և նոր էջ բացել մեր նորագույն պատմության մեջ։
Իսկ ի՞նչ անել քաղաքական «Ֆեյքերի» հետ

Կարեն Հակոբջանյան