Քաղաքական

08.03.2014 16:10


Սերժ Սարգսյանն ու իր «կույրաղիքն» անհանգստացած են

Սերժ Սարգսյանն ու իր «կույրաղիքն» անհանգստացած են

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ուենցած ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումը իշխանական շրջանակների համար հերթական տհաճ անակնկալն էր:

Պատահական չէ, որ Բաղրամյան 26 -ի մարտական կույրաղիքներից մեկն այսօր շտապել էր գուժել, որ «հանդիպումը երկար չի տևել, կոշտ գնատականներ չեն հնչել, ու նաև վարչապետի պաշտոնանկությունից խոսք չի գնացել»:
Իսկ իրականությունն այն է, որ ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումը տևել է բավական երկար: Մոտավորապես մեկուկես ժամ, հանդիպման մեծ մասն անցել է դռնփակ պայմաններում, որի ժամանակ, ըստ մեր աղբյուրների, քննարկվել է հարցերի շատ լայն շրջանակ`ահագնացող իրավիճակի, ակնկալվող նոր տնտեսական ճգնաժամի, հասարակության մեջ վստահության և հույսի արթնացման, ու այլ` այդ թվում պաշտոնանկությունների և հրաժարականների:

Հասկանալի է, որ մարտական կույրաղիքին և պատվիրատուներին շատ ավելի ձեռնտու կլիներ, եթե չլիներ հանդիպումը և կամ, նվազագույնը, կարևոր հարցեր չքննարկվեին: Բայց ցանկությունն ու իրականությունը տարբեր հասկացություններ են:
Պատվերի մյուս մասը վերաբերում էր Լ. Տեր-Պետրոսյանին: Հասկանալի է, որ ՀԱԿ բազմամարդ հանրահավաքից հետո նա դարձել է հիմնական թիրախներից մեկը: Ու հիմա շահարկում են, թե ինչպես է Լ. Տեր-Պետորսյանը գնալու Ծառուկյանի մոտ հանդիպման:
Այս շահարկմանը, ի պատասխան, ԲՀԿ մեր աղբյուրը բառացիորեն տվեց հետևյալ պատասխանը. «ԲՀԿ-ում շատ լավ գիտեն առաջին նախագահին վայել հրավերքի և արժանապատիվ հյուրընկալման ձևերը: Իսկ ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա այն հավանորեն տեղի կունենա երեքշաբթի օրը, և նախատեսված է ԲՀԿ-ՀԱԿ պատվիրակությունների ձևաչափով հանդիում»:

Աղբյուրը՝ http://top-news.am/7/1/news/29316.html

Այս խորագրի վերջին նյութերը