Այնպես են տիրություն անում, որ մնում է ինքնահրկիզվել
ՀՀ Ֆինանսների նախարարության դիմաց տեղի ունեցած դեպքն ամենեւին արտառոց չէ, ինչպես գնահատում են ոմանք:
«Դեմ եմ» շարժման բողոքի հեթական ակցիայի ժամանակ ինքնահրկիզվելու փորձ է արել 67-ամյա մի քաղաքացի, ինչը բարեբախտաբար կանխվել է ոստիկանների կողմից:
Հիշենք, թե անցած տարիներին եւ հատկապես վերջին շրջանում որքան են շատացել ինքնասպանության փորձ կատարող մարդիկ, որոնք ընտրելով տարբեր վայրեր, հիմնականում կառավարության շենքի տարածքը՝ դիմում են նման քայլի:
Նրանք տարբեր տարիքի քաղաքացիներ են, բայց ներկայացնում են սոցիալական նույն շերտը: Չեն կարողանում ապրել: «Ապահով Հայաստանում» բոլորիս համար է ապրելը դարձել «հերոսություն»: Իրապես, հերոսական ջանքեր ենք գործադրում ամեն օրն սկսելու եւ ավարտելու համար:
Եվ դա չափազանցություն չէ: Դա իրականություն է, որքան էլ իշխանությունները փորձեն հակառակը պնդել, որոնք հիմա էլ փորձում են մեր ականջներից «լափշա կախել»՝ բարբաջելով, թե ԱՊՀ երկրներից ամենալավը մենք ենք ապրում, երկիրը կայուն է եւ նման բաներ:
Իրողությունն այն է, որ օրեցօր ավելանում է ինքնասպանություն գործող կամ ինքնասպանության փորձ կատարող քաղաքացիների թիվը: Այդ մասին են վկայում նաեւ վիճակագրական տվյալները:
Հիմա էլ 67-ամյա մարդն է հրապարակավ իր վրա բենզին լցնում եւ ցանկանում ինքնհրկիզվել: Պատճա՞ռը: Ասում է՝ 22 տարի սպասում եմ խորհրդային ավանդներին, որոնք ի պահ եմ տվել բանկին, մայրս մեռավ, դրանք չտեսավ, ես էլ ապրելու միջոց չունեմ։
«Մի հատ էլ Վազգեն Խաչիկյան գա, մեր փողերը լա՞փի»,- գոռում է հուսահատված տղամարդը, ով դիմել է Ֆինանսների նախարարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, բայց ապարդյուն:
Նրա վիճակում են հազարավոր քաղաքացիներ, որոնք իրենց ավանդները հետ ստանալու հույսը կարծես կորցրել են, բայց առայժմ չեն դիմում նման քայլի:
Բայց ասենք, որ այս հուսահատ մարդը ամենակարեւոր «ատյանին» չի դիմել:
Հասկանալի է, մարդն արդեն մոռացել է, թե ավանդների հարցը շահարկելով քանի ընտրություն է «հաղթել» «Օրինաց երկիր» կուսակցությունն ու նրա առաջնորդը:
Արթուր Բաղդասարյանը հիմա այնքան վերեւում է նստած, որ ավանդատուները նրան չեն տեսնում: Ճիշտ են անում, նրա փոխարեն պետք է տեսնել նրան այնտեղ նստեցնող վազգենխաչիկյանների կուսակցության առաջնորդին, որը ավանդների հարցը լուծելու փոխարեն դեռ մի բան էլ ցանկանում է պարտադիր կթել ժողովրդի վերջին դրամները՝ ասպարեզ բերելով կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը:
Ավանդների վերադարձման խնդիրը իր կոալիցիոն գործընկերոջ հետ լուծելու փոխարեն գազի ու հոսանքի գներն է բարձրացնում, ավելին՝ պատրաստվում է 60 տոկոսով էլ սակագինը բարձրացնել՝ նմանվելով այն վիշապին, ով նստած է աղբյուրի գլխին:
Դե, իսկ Արթուր Բաղդասարյանն էլ իր «քաղաքական կապիտալը» կուտակել է ավանդների խնդիրը առաջ քաշելու միջոցով, իսկ հետո մոռացել ու քաշել է ավանդատուներին: Դրա դիմաց էլ Սերժ Սարգսյանի կողմից բարձր պաշտոնով է պարգեւատրվել՝ արժանանալով նաև «Բարոյական քաղաքական ուժ» կոչմանը: Բացի այդ՝ ավանդատուներին «օրինաց» ձեւով խաբելուց հետո Բաղդասարյանը ձեռք է բերել լիքը բիզնեսներ:
Ու սրանք են երկրին ու ժողովրդին «տիրություն» անողները:
Այնպես են «տիրություն» անում, որ մնում է «երջանկությունից»…ինքնահրկիզվել:

Կիմա Եղիազարյան