Շիրակի մարզի պաշտոնյաները հոնորար են պահանջում ինֆորմացիա տրամադրելու համար
Այսօր Շիրակի մարզպետարանում քննարկում էր կազմակերպվել լրագրողների և պետական պաշտոնյաների հետ տեղեկատվության ստացման խնդիրների վերաբերյալ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Անահիտ Քոչարյանը ներկայացրեց ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը և կոչ արեց պաշտոնյաներին լավ տիրապետել օրենքին և հավուր պատշաճի տեղեկատվություն տրամադրել քաղաքացիներին: Փորձագետի ելույթը ոգևորել է Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանին.
«Շատ ժամանակ էնքան աբսուրդ ձևով են մոտենում, և երբ դու փորձում ես մարդուն բացատրել, որ տեղեկատվություն ստանալու համար կարգ կա, խնդրում եմ գնա, ինձ այդ ձևով մոտեցի, մարդը ասում է՝ «ինձի «չլչլում» եք, չեք ուզում տեղեկատվություն տալ»: Երբ դու մարդուն ասում ես, որ պարտավոր ես դիմում գրել, դիմումում պետք է լինի քո անուն- ազգանունը, հասցեն և այլն, ինքը մտածում է, որ իրեն չտրամադրելու համար դու իրեն լրացուցիչ թղթեր ես լրացնել տալիս: Իմ ասածն այն է, որ քաղաքացիները, որքան հնարավոր է, պետք է դրանից տեղեկացված լինեն, որպեսզի մեր հարաբերությունները նորմալ կառուցվեն»:
Սույն պաշտոնյան դժգոհեց նաև այն բանից, որ բանախոսները ներկայացնում են քաղաքացիների իրավունքները և մոռանում են պարտականությունների մասին.
«Ամեն անգամ մենք խոսում ենք իրավունքի մասին, մոռանում ենք, որ պարտավորություն կա: Ցավը գիտե՞ք՝ որն է. քանի դեռ քաղաքացին տեղեկացված չէ իր պարտականությունների մասին, համարում է, որ պաշտոնյան տեղեկատվությունը սխալ է տվել: Ես խնդրում եմ՝ խոսեք պարտավորությունների մասին, թե չէ մտնում են ու ասում՝ ինձ տեղեկատվություն տուր»,- դժգոհեց Հովսեփ Սիմոնյանը:
Իսկ Շիրակի մարզպետարանի ծրագրերի և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետ Մարտին Տոնոյանի մտքի թռիչքն ավելի հեռու գնաց գործընկերոջից, և նա սկսեց հոնորար պահանջել տեղեկատվություն տրամադրելու համար.
«Եթե տեղեկատվությունը գործի հետ է առնչվում, ապա այդ ժամանակ, ինչ խոսք, պետք է վճարի: Դա ընդունված կարգ է նաև մյուս պետություններում: Տեղեկատվությունն արժեք ունի, և հիմա ամենաթանկ բանը տեղեկատվությունն է: Իրոք, եթե այդ տեղեկատվությունից շահույթ եք ստանում, ինչո՞ւ չպետք է վճարեք դրա համար»,-նշեց Մարտին Տոնոյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի