«Իշխանություններն այսօր հերթական անգամ տագնապի մեջ հայտնվեցին՝ արդեն մահացու»
Վստահ եմ, որ իշխանություններն այսօր հերթական անգամ տագնապի մեջ հայտնվեցին՝ արդեն մահացու: Այսօր ԲՀԿ նախագահի հետ հանդիպեցին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչները: Քննարկման առանցքում միասնական քաղաքական օրակարգի գործողությունների ճանապարհային քարտեզ ձևավորելու հարցն էր: Բարձր գնահատելով ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ քաղաքական-հասարակական լայն համախմբման շնորհիվ է միայն հնարավոր երկիրը դուրս բերել ստեղծված տագնապալի վիճակից: ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն էլ ասաց, որ մյուս շաբաթ այդ նույն սրահում ուրախ կլինեն հյուրընկալել նաև Հայ ազգային կոնգրեսի գործընկերներին, ինչպես նաև «Ժառանգության» ներկայացուցիչներին, որոնց հետ կծավալվի կառուցողական քննարկում:
Այս հանդիպումներն արդեն ապացուցում են, որ Հայատանում իշխանափոխությունը լիովին պատրաստ է: Վերջապես մեր երկրում կձևավորվի իրակա՛ն խորհրդարան, իրակա՛ն կառավարություն և, ամենակարևորը, կունենանք լեգիտիմ նախագահ: Պետք է ազատվենք այս ողորմելի, խղճուկ, թալանչի, Հայաստանը խաղադրույքի միջոցով վաճառող իշխանություններից, և այդ պահը լիովին հասունացել է։ Վստահ եմ, որ ոչիշխանական խմբակցությունները պատրաստ են հանրության հետ միասին գնալ մինչև վերջ՝ մինչև իշխանափոխություն: Միանշանակ անհրաժեշտ է և պարտադիր, որ թե՛ ոչիշխանական խմբակցությունները, և թե՛ հանրությունը մեկը մյուսին վստահելով, աջակցելով՝ փոխադարձ հարգանք ունենան, չհիասթափեցնեն իրար և հասնեն իշխանափոխության: Պետք է անխտիր բոլորս հասկանանք, որ հայ ժողովրդի միակ փրկությունն իշխանափոխությունն է. այլընտրանք գոյություն ունենալ չի կարող:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից