Կարծիք

07.03.2014 23:25


Ո՞ւր էիր, գայիր չթողնեիր

Ո՞ւր էիր, գայիր չթողնեիր

Հաճախ ենք մեր իշխանավորներից լսում, որ երկրում արդյունավետ գործող ընդդիմություն չունենք, որպեսզի իրենց ձեռքից բռնի ու թույլ չտա խախտումներ անել, այլ ընդամենը անպտուղ քննադատում են՝ ճիշտ կամ սխալ:
Հասկացանք, որ ընդդիմությունն էլ կարող է սխալներ ունենալ, բայց չի կարելի ամեն ինչ լղոզել ու մի ընդհանուր մեղավորի կերպար դուրս բերել, քանզի ամեն մեկն իր արածների ու չարածների համար է պատասխանատու:
Բայց, մինչև մեր իշխանավորների այդ պարզունակ հնարքի ողջ սնանկ էությունը չսրես ու աչքները չմտցնես, լավ չեն հասկանա:

Որևէ մեկը չի գնում չէ՞ Բաղրամյան փողոցի վրա գտնվող նախագահական նստավայրից ու ԱԺ-ից հավասար հեռավորության վրա կանգնում՝ Բաղրամյան-Դեմիճյան խաչմերուկի ուղիղ մեջտեղում ու օրը ցերեկով իր բնական կարիքները հոգում: Հետո էլ սկսում գորգոռալ անցորդների վրա, ընդ որում՝ նաև նշածս շենքերից դուրս եկողների, որ եթե չեք գալիս բռնեք ու չթողեք, որ ես հակահասարակական արարք չանեմ, այ դրա համար էլ շարունակում եմ:

Մինչդեռ, քաղաքացին այդպես չի վարվում, որովհետև դա թույլ չի տալիս իր դաստիարակությունը, թույլ չեն տալիս համընդհանուր բարեկրթության կանոնները, և, վերջապես՝ համապատասխան օրենքները, այլ, ոչ թե՝ քաղաքացին դա իրեն թույլ է տալիս, քանի որ անցորդներն անտարբեր են:

Իհարկե, լավ կլինի, որ մշտապես քաղաքացիական ակտիվ կեցվածք ունեցող անցորդներ ունենանք, որ կարգի հրավիրեն խուլիգանին, որ իրավապահ մարմիններին պատշաճ կերպով տեղեկացնեն կատարվածի մասին, որպեսզի անկարգը պատժվի, բայց ոչ մի պարագայում խուլիգանի մեղքը չի կարելի բարդել անտարբեր անցորդի վրա, ինչպես նաև իշխանավորների հանցագործություններն արդարացնել ու բարդել ընդիմության իբր թե վատ աշխատանքի վրա։

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը