Մեկնաբանություն

07.03.2014 15:26


Սերժ Սարգսյանն ու կանայք

Սերժ Սարգսյանն ու կանայք

Դժվար է այսօր Հայաստանում, բոլոր առումներով դժվար է։

«Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր»,– ոչ վաղ անցյալում, արաձագանքելով տարեց տղամարդու բողոքներին, ասել էր Սերժ Սարգսյանը:

Վերջերս էլ կրկնել էր իր վերաբերմունքն այսօրվա իրականությանը. «Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ինձ մեղադրե՞ք»։

Փաստորեն, դժվար է նաև Սերժ Սարգսյանի համար։ Իսկապես որ...

Հերիք չի՝ մարդն աշխատում է, անում է, դեռ մի բան էլ անընդհատ մեղավոր է դուրս գալիս։ Ու էական չէ, որ նրա բոլոր նախաձեռնությունները կա՛մ հարվածում են բոլորիս գրպանին, կա՛մ ձախողվում են, կա՛մ էլ թարս բուսնում։

Ի վերջո, ինչ–որ բան անում է, չէ՞։ Բայց, արի ու տես, որ նույն «անարդարությանը» միայն Սերժ Սարգսյանը չի բախվում։

«Ամենածանրն այսօր կանանց համար է,– ասաց գործընկերս՝ Արեգնազ Մանուկյանը,–ամեն ինչում մեզ են մեղադրում...»։

Իրականում ո՞վ է մեղավոր այսօրվա ստեղծված իրավիճակի համար՝ գիտենք բոլորս։ Հաստատ կանայք չեն։ Հաստատ է նաև, որ այսօրվա Հայաստանում ապրող կանայք այլ վերաբերմունքի են արժանի։ Հրանուշ Հակոբյանին հարցրեք...

Մի խոսքով, շնորհավոր ձեր գալիք տոնը, սիրելի՛ կանայք։

Ի դեպ, Սերժ Սարգսյանին հիշելը ամենևին էլ կանանց տրամադրության վրա ազդելու նպատակ չէր հետապնդում։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը