«Դա–վո՛, ի–ջի՛ր». ցուցարարները պահանջում են ֆիննախին. իրավիճակը լարված է (տեսանյութ)
Այս պահին ՀՀ ֆինանսների նախարարության շենքի մոտ «Դ!եմեմ» նախաձեռնության անդամները բողոքի գործողություն են իրականացնում։ Նրանք պահանջում են, որպեսզի ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն իջնի իրենց մոտ։ Ցուցարարները վանկարկում են՝ «Դա–վո՛, ի–ջի՛ր», «Ա–մո՛թ», «Ո՛չ թալանին»։
Քիչ անց բողոքի գործողության մասնակիցների մոտ են դուրս եկել նախարարության երկու աշխատակիցներ՝ առաջարկելով կա՛մ գրավոր ներկայացնել իրենց պահանջները, կա՛մ 5–10 հոգուց բաղկացած պատվիրակությամբ բարձրանալ նախարարի մոտ։ Ցուցարարները, սակայն, մերժել են՝ պահանջելով, որ նախարարն ի՛նքը իջնի իրենց մոտ։
–Պահանջում ենք, որ ինքը իջնի և պարզաբանի իր հայտարարությունները, ոչ թե մամուլի ասուլիսներում։ Հենց հիմա՛։ Եթե չիջնի, փողոցը կփակենք։ Ժողովրդի ներկայությա՛մբ թող այդ հայտարարությունն անի,–Ֆիննախի աշխատակազմի ղեկավարին հակադարձել են ցուցարարները՝ նրանից պահանջելով հեռանալ։
–Լսի՛, հեռացրու քեզ ստեղից,–բղավել է ցուցարարներից մեկը։
–Մենք «Comedy Club» չենք, պահանջում ենք անձամբ նախարարին,–ավելացրել է նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը՝ ավելացնելով, որ կառավարության այս անօրեն և հակամարդկային գործողությունների դեմ իրենք էլ սկսում են կոմունալ վճարումներն ուշացնելու ակցիա։
Տեսնելով, որ ֆինանսների նախարարը չի իջնում իրենց մոտ, բողոքի գործողության մասնակիցները փակել են Նալբանդյան փողոցը, ինչին ի պատասխան՝ ոստիկանները սկսել են բերման ենթարկել նրանցից 3–ին։
Այս պահին ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունենում։
«Դա–վո՛, ի–ջի՛ր». ցուցարարները պահանջում են ֆիննախին. իրավիճակը լարված է (տեսանյութ)
Այս պահին ՀՀ ֆինանսների նախարարության շենքի մոտ «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները բողոքի գործողություն են իրականացնում։ Նրանք պահանջում են, որպեսզի ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն իջնի իրենց մոտ։ Ցուցարարները վանկարկում են՝ «Դա–վո՛, ի–ջի՛ր», «Ա–մո՛թ», «Ո՛չ թալանին»։

7or.am