Կանադան հետ է ուղարկել ռուս զինծառայողներին ՌԴ–ի՝ Ուկրաինայի և Ղրիմի հանդեպ վերաբերմունքի համար
Օտտավան որոշում է ընդունել հետ ուղարկել 9 ռուս զինծառայողի։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ տեղական հեռուստաալիքին հղումով։ Զինծառայողներից 8–ը սովորում էր տեղի բուհերում, մեկը ռուսերեն էր դասավանդում տեղի զինվորականներին։
Կանադայի տարածքը լքելու համար զինծառայողներին 24 ժամ ժամանակ է տրվել։ Որպես պատճառ նշվում է Ռուսաստանի վերաբերմունքն Ուկրաինայի և Ղրիմի նկատմամբ։ Ավելի վաղ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերն ասել էր, որ ՌԴ–ի հետ ռազմական կապերը կդադարեցվեն։