Կարծիք

07.03.2014 09:49


Նարինե Մկրտչյան. «Ավելի լավ է պայքարեք ՀՀ բարձրագույն պետական մարմիններում հայտնված կեղծ օգտատերերի դեմ»

Նարինե Մկրտչյան. «Ավելի լավ է պայքարեք ՀՀ բարձրագույն պետական մարմիններում հայտնված կեղծ օգտատերերի դեմ»

Սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի հայտնաբերման սուրբ գործը ԱԺ մի խումբ պատգամավորներ որոշել են դնել հայաստանյան ԶԼՄ-ների ուսերին: Ինչու են ԶԼՄ-ները վերցնում սոցիալական ցանցերի գրառումները և տարածում՝ լրագրային ճաշակի կամ լրագրային չափանիշների խնդիր է, և միայն ներլրագրային քննարկման առարկա կարող է լինել, սակայ ոչ երբեք՝ օրենքի: Սոցիալական ցանցերում պատժելի կարող է լինել միայն պոռնոգրաֆիայի, ռասիզմի քարոզը կամ տարածումը: Իհարկե, ինչպես յուրաքանչյուր կեղծ բան աշխարհում, այնպես էլ կեղծ օգտատերերը միայն տհաճություն են պատճառում, սակայն կեղծ օգտատերերի հայտնաբերումը՝ «Հայտնաբեերիր կամ պատասխանատվության ենթարրկվիր» սկզբունքով, գրաքննության փորձ է:

Փակ հասարակություններումՙ սոցիալական ցանցերի դերը մեծ է, քանի որ հասարակությունն իր կարծիքը, տեսակետը, պահանջները, հանրային, քաղաքական կամ պետական դեմքերին հայտնել կարող է հիմնականում այստեղ: Խոսքը լայն զանգվածների մասին է: Բաց հասարակությունները հասարակական հաղորդակցման այլ հնարավորություններ ունեն: Եթե անգամ սոցիալական ցանցերում հայտնվում են կեղծ օգտատերեր, ովքեր ձեր կյանքը դժոխքի են ուզում վերածել, իսկ լրատվամիջոցը կամա թե ակամ օգնում է դրան, դա բնավ չի նշանակում, որ դու պետք է ԱԱԾ-ի, ավելի ճիշտ՝ ԿԳԲ-ի գործունեություն պահանջես ԶԼՄ-ներից: Նույն եռանդով ավելի լավ է պայքարեք ՀՀ բարձրագույն պետական մարմիններում հայտնված կեղծ օգտատերերի դեմ:

ԶԼՄ-ներն ավելի պրոֆեսիոնալ դարձնելը իշխանության խնդիրը չէ, իշխանության խնդիրն է ԶԼՄ-ների գործունեության ազատության և անկախության ապահովումը, այլ ոչ թե այդ գործունեության վերահսկումը:

Նարինե Մկրտչյան

Այս խորագրի վերջին նյութերը