Լրահոս

12.08.2009 16:45


Թայվանում 700 մարդ է գտնվել, որ թայֆունի հետևանքով համարվում էր անհայտ կորած

Թայվանում լեռնային բնակավայրի 700 բնակիչ է փրկվել։ Երկու օր նրանք համարվում էին զոհված։ Երկուշաբթի օրը Մորաքոթ կոչվող թայֆունն ավերածություններ էր արել այդ շրջանում։ Բայց մարդիկ հասցրել էին թաքնվել անվտանգ տեղերում։

Այնուհանդերձ, հարյուրավոր մարդիկ համարվում են անհայտ կորած։ Թայֆունի ավերածությունների պատճառով չեն գործում գնացքները և բազմաթիվ ավիաընկերություններ։

Ըստ «Вести»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը