Լրահոս

06.03.2014 16:12


Ղրիմի խորհրդարանի որոշման հետ կապված՝ Պուտինը ԱԽ նիստ է հրավիրել

Ղրիմի խորհրդարանի որոշման հետ կապված՝ Պուտինը ԱԽ նիստ է հրավիրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ցերեկը, Անվտանգության խորհրդի մշտական անդամների մասնակցությամբ, արտակարգ խորհրդակցություն է հրավիրել։ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել է Ուկրաինայի իրավիճակի հարցը՝ հաշվի առնելով այսօր Ղրիմի խորհրդարանի կողմից ընդունված որոշումը։

Հիշեցնենք, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանն այսօր որոշում է ընդունել Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեն տեղափոխել մարտի 16-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը