Համացանցային գրառումներն ու որոշ ԶԼՄ-ների հրապարակումները կարդալով՝ կրկին գալիս եմ այն եզրակացության, որ, ցավոք սրտի, ապրում ենք ղումարբազների ժամանակաշրջանում: Եվ ղումարբազները «կոնի» վրա են դրել երկրի ապագան: Ինքներդ դատեք. երկրի գլխավոր ղումարբազը զավթել է նախագահի աթոռը մարտի 1-ի 10 զոհերի գնով: Բայց ամենանողկալին այն է, որ այդ նույն մարտի 1-ը վերածելով քաղաքական կապիտալի՝ Սերժ Սարգսյանը դա օգտագործում է իր քաղաքական հակառակորդների՝ Տեր-Պետրոսյանի, Ծառուկյանի, Քոչարյանի դեմ: Շահարկել մարտի 1-ի ողբերգությունը Սարգսյանին օգնում են երկրի մյուս ղումարբազները՝ ծախու ԶԼՄ-ների խմբագիրները:
Զանազան 1in.am-ների խմբագիրները բոլորից լավ գիտեն, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանն է: Սակայն սրանք ամեն կերպ պաշտպանում են Սերժին ընդդիմադիրներից, ամեն կերպ փորձում են կանխել իշխանափոխությունը մեր երկրում: Օրինակ՝ 1in.am-ի խմբագրի վերջին ասուլիսը նայեք, որտեղ նա երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը գցեց ընդդիմության վրա: Անմեղսունակությունն ու անբարոյականությունն այս դեպքում կողք կողքի են քայլում այնպես, ինչպես երբ նույն խմբագիրը դատարանի առջև իր մոր դեմ ցուցմունք էր տալիս, որպեսզի խուսափի պատասխանատվությունից:
Ղումարբազների մեկ այլ հատված զբաղվում է Սերժ Սարգսյանի ռեժիմը պաշտպանելով ոչիշխանական ուժերի համախմբման վտանգից: Ասեմ, որ այս դեպքում խոսքը գնում է ոչ միայն արամզավենիչների, դավիթշահնազարյանների մասին, ովքեր ամեն կերպ փորձում են պառակտել ընդդիմության համախմբումը: Գիշերային թիթեռնիկն այս մարդկանց համեմատ ավելի բարոյական է, քանզի նա չի թաքցնում իր՝ փող աշխատելու նպատակը, նա իր պահվածքը չի բացատրում վեհ գաղափարներով: Մեկ անգամ արդեն գրել եմ, բայց նորից կասեմ՝ պետք է քաղաքական ուժերն իրենց ներսից հանեն նրանց, ովքեր խոչընդոտում են համախմբումը՝ նպաստելով Սերժ Սարգսյանի ռեժիմի անվտանգությանը և, փաստացի, երկրի ապագան ավելի ցածր դասում, քան սեփական դրամապանակի և փորի լիությունը: Հնարավոր է՝ կոպիտ է հնչում, բայց իրականությունն այս պահին այդպիսին է:
Մենք այսօր գործ ունենք խորը հակապետական, հակաժողովրդական, հակահայկական ռեժիմի հետ, որը սպասարկում են մի շարք հաստիքային և արտահաստիքային բազմակի օգտագործման ստրուկներ: Սրանք քամում են մեր երկիրը և վտանգում մեր պետականությունը: Կա՛մ մենք այս ղումարբազներին կհեռացնենք իշխանությունից, կա՛մ իրենք մեզ կվտարեն երկրից:
Արմեն Միքայելյան.