Վանաձորի «Չինվան» ընկերությունը կհավաքի բելոռուսական տրակտորներ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության առևտրի ու արդյունավետ շուկաների վարչության պետ ԳագիկՔոչարյանը լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասել է, որ այսօր առավոտյան Էկոնոմիկայի նախարարությունում բելոռուսական պատվիրակության հետ ստորագրվել է պայմանագիր՝ ըստ որի բելոռուսական մեքենաշինական ընկերություններից մեկը սարքավորումներ կտրամադրի Վանաձորում գործող «Չինվան» ընկերությանը բելոռուսական տրակտորներ հավաքելու և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար:
Ըստ Գագիկ Քոչարյանի՝ պայմանագիրը նախնական է, բայց հեռանկարային: Պայմանագրում նշված է, որ գյուղատնտեսական և կենցաղային նշանակության այս տրակտորներից տարեկան կհավաքվի 50 միավոր։ Հետագայում հնարավոր է՝ դրանք արտահանվեն նաև տարածաշրջանի այլ երկրներ:
-Առաջին խմաբաքանակը կներկայացվի սեպտեմբերի 4-6-ը մարզահամերգային համալիրում կայանալիք «Արմենիա Էքսպո» ցուցահանդեսում, որտեղ հանդես կգան երկու ընկերություններ,-ասել է նա։
Գագիկ Քոչարյանը նշել է, որ պետական մասնակցությամբ «Չինվան» ընկերությունը մինչ այժմ Չինաստանից է բերում տրակտորների մասեր ու հավաքում, սակայն նախարարությունում նկատել են, որ բելոռուսական տրակտորները բավական մեծ պահանջարկ ունեն, քանի որ մեր ժողովուրդը սովոր է դրան։ Ըստ նախնական հաշվարկների՝ այս պայմանագրի շնորհիվ «Չինվանում» կստեղծվի 20-30 նոր աշխատատեղ:
Վանաձորի «Չինվան» ընկերությունը կհավաքի բելոռուսական տրակտորներ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության առևտրի ու արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասել է, որ այսօր առավոտյան Էկոնոմիկայի նախարարությունում բելոռուսական պատվիրակության հետ ստորագրվել է պայմանագիր՝ ըստ որի բելոռուսական մեքենաշինական ընկերություններից մեկը սարքավորումներ կտրամադրի Վանաձորում գործող «Չինվան» ընկերությանը բելոռուսական տրակտորներ հավաքելու և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար:

7or.am