Լրահոս

06.03.2014 10:30


Իսրայելն առաջին անգամ պաշտոնապես անդրադարձել է ուկրաինական ճգնաժամին

Իսրայելն առաջին անգամ պաշտոնապես անդրադարձել է ուկրաինական ճգնաժամին

Պաշտոնական Թել Ավիվն առաջին անգամ արձագանքել է Ուկրաինայում, մասնավորապես Ղրիմում ստեղծված իրավիճակին։ News.ru-ի փոխանցմամբ՝ Իսրայելի ԱԳՆ–ն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

«Իսրայելը խորապես անհանգստացած է Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներով և նրա քաղաքացիների անվտանգությամբ։ Մենք հուսով ենք, որ հետագա զարգացումները չեն հանգեցնի մարդկային կորուստների։ Իսրայելն ակնկալում է ճգնաժամի բացառապես խաղաղ կարգավորում՝ դիվանագիտական ճանապարհով»,–ասված է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը