Եվրամիությունը սառեցրել է ուկրաինացի պաշտոնյաների հաշիվները
Այսօրվանից Եվրամիությունը սառեցրել է պետական միջոցների յուրացման մեջ կասկածվող 18 ուկրաինացի պաշտոնյայի հաշիվները։ «Lenta.ru»–ի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կայքում։ Պաշտոնյաների անունները, սակայն, չեն նշվել։
Ավելի վաղ Լատվիայի արտգործնախարարությունը «սև ցուցակ» անցած Ուկրաինայի քաղաքացիների ցանկը հրապարակել էր. այնտեղ էին նաև նախագահ Վիկտոր Յանուկովիչը, նրա որդիներ Ալեքսանդրը և Վիկտորը, նախկին նախարար Նիկոլայ Ազարովը և նրա որդին՝ Ալեքսեյը, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան և նրա որդին՝ Արտյոմը, ինչպես նաև ուժային վարչությունները գլխավորող անձինք: