Կարծիք

06.03.2014 09:58


Հայկ Ավետիսյան

Հայկ Ավետիսյան

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հետևյալ հոդվածն այն մասին է, որ ՍԴ-ն միգուցե ճանաչի այս օրենքը հակասահմանադրական, բայց, ամեն դեպքում, մարդկանցից այդ գանձումները կառավարությունն ուզում է անել որպես հարկ։ Բայց չէ՞ որ մենք այդ սրիկայական գանձումների դեմ ենք հենց պայքարում գլխավորապես։ Այդ դեպքում հարց է, թե դա մեզ ի՞նչ կտա։ Կառավարությունն ՈՒԶՈՒՄ Է ԱՄԵՆ ԳՆՈՎ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ։ Եթե իրենք նույն գանձումներն անելու են, ապա մեզ, մեծ հաշվով, ի՞նչ տարբերություն։
Մենք շարունակելու ենք պայքարը, քանի որ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ մարդկանց սոցիալական վիճակի համար։ Սրանք մտադիր չեն կարծես թե որևէ կերպ դադարեցնել իրենց կողոպուտը։ Այն ժամանակ կարծիք կար, որ Հայաստանում սոցիալական ՄԵԾ ԲՈՒՆՏ կսկսվի, ահա և տանում են դրան։
Եթե հիմա մինչև վերջին խազը չպայքարենք, ապա իրենք անելու են իրենց ուզածը։ Ետդարձի ճանապարհ չկա։
Կից նյութն` այստեղ

Հայկ Ավետիսյան

Այս խորագրի վերջին նյութերը