Օգոստոսի 7-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հերթական անգամ հայտարարել էր, որ սկզբում 5, այնուհետև ևս 2 շրջան պետք է վերադարձվեն Ադրբեջանին։
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր լրագրողներին ասել է, որ 4 տարի է՝ հաշվում է, թե որո՞նք են այդ 7 շրջանները, սակայն այդպես էլ չի կարողանում պարզել։ Խոսքը պետք է առավելագույնը 4-6 շրջանների մասին լինի, բայց ոչ՝ 7, իհարկե եթե 7-րդ շրջան ասվածի տակ Շուշիի շրջանը չի ենթադրվում։
-Ենթադրելով այն փաստից, որ հանրաքվեի առումով արտահայտվել է Մ. Բրայզան, թե պետք է վերականգնվեն Խորհրդային Միության ժամանակ անցկացված վերջին մարդահամարի տվյալները Ղարաբաղում, ստացվում է՝ այո՛, Ադրբեջանի ճնշման տակ պարոնայք համանախագահները մտածում են, որ հայկական կողմը պետք է պարտադիր հանձնի նաև Շուշիի շրջանը։ Իսկ դա հանձնում է, ոչ թե թուրքերի վերադարձ այնտեղ։ Ո՞վ է հավատում, որ նրանք առանց թուրքական ոստիկանության են վերադառնալու։ Կա՞ այդպիսի մանկամիտ մարդ։ Իսկ ո՞վ է հավատում, որ ոստիկանությունն անզեն է գալու։ Ինձ թվում է՝ ոչ ոք։
Ըստ քաղաքագետի, այսպիսով, համանախագահները ցանկանում են փորձարկել հայ հասարակությանը. «Եթե լուռ ընդունեն, ապա հայերին կարելի է այլ զիջումներ էլ պարտադրել, օրինակ՝ պահանջել Ստեփանակերտի Կրկժանը»։
Ս. Շաքարյանցը կարծում է, որ հայկական կողմը չի հասկանում, թե իրականում խոսքն ինչի՞ մասին է։
-Ես սկսում եմ մտածել, որ հայական կողմն ուղղակի անտեղյակ է, թե ի՞նչ մտքեր ունեն համանախագահները, և ո՞ւմ օգտին է աշխատում պարոն Բրայզան։
Շուշին է՞լ են հանձնելու

7or.am