Եվրոդատարանը ՀՀ կառավարությանը մինչև սեպտեմբերի 23–ը ժամանակ է տվել
-Մենք նախաձեռնությամբ դիմելու ենք Ազգային ժողովին և պահանջելու ենք, որ ցանկացած տարածքի ցանկացած սեփականատեր երբեք չկնքի երկկողմանի պայմանագիր, որտեղ նշված են միայն կառուցապատողի և սեփականատիրոջ ստորագրությունները, պարտադիր ներկա լինեն այդ կազմակերպություններն ընտրող և հովանավորող կազմակերպութունները երրորդ՝ երաշխավորող կողմ հանդիսանալու համար,- այս մասին «Ազդակ» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրել է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը։
Նա նաև նշել է, որ այսօր Եվրոպական դատարանում Հայաստանից սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ քննվող բազմաթիվ գործեր կան, որոնցից մեկի վերաբերյալ հուլիսի 23-ին Եվրոդատարանը Հայաստանի Հանրապետության դեմ վճիռ է կայացրել՝ ճանաչելով, որ ՀՀ կառավարությունը խախտել է սեփականության իրավունքը և հնարավորություն տվել կառավարությանը մինչև սեպտեմբերի 23-ը հաշտության պայմանագիր կնքել քաղաքացու հետ։ Հակառակ դեպքում Եվրոդատարանը կկայացնի երկրորդ վճիռը։
Նշենք, որ ասուլիսին հրավիրված էր նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, ով, սակայն, չէր եկել։

7or.am