Մերժենք այս անբարո իշխանություններին ու հրաժարվենք իրենց սատանայական վարչակարգից
Մինչև չհրաժարվես սատանայից՝ հավատքի համար տեղ չի բացվի
Հաճախ է լինում, երբ ցանկացած առիթով հավաքված մարդիկ կարճ ժամանակ անց անցնում են քաղաքական թեմաներին: Սակայն վիճաբանության մեխը սովորաբար լինում է այն, թե բոլորս էլ ընդունում ենք, որ այս իշխանություները հանցավոր են ու անբարո, որ տանում են երկիրը կործանման, որ այսպես ապրել այլևս չի կարելի, բայց դե ո՞վ կա փոխարինող: Լա՛վ, սրանց մերժեցինք, չտեսնե՞նք՝ ում հետևից ենք գնում, նոր սրանցից ազատվենք: Որքան ուզում ես համոզիչ բացատրի, որ պետք է մերժես, որպեսզի ճանապարհ բացվի նորի համար, միևնույն է, պրագմատիկ հայերն ասում են՝ մինչև չիմանանք ում ենք միանում, սրանցից ձեռք քաշելու իմաստը չենք տեսնում: Ստիպված իրենց տիպիկ հայկական «շուստրիությանը» հակադարձում եմ կենցաղային օրինակով, որ հասկանալի լինի:
Ասում եմ. «Երբ իմանում ես, որ կինդ քեզ դավաճանում է, ի՞նչ ես անում. շարունակում ես հետն ապրել, մինչև մի հալալ կաթնակերին գտնե՞ս: Նախ՝ «պոզավորի» կարգավիճակում հազիվ թե քեզ հաջողվի գտնել քո ուզածին, հետո, հաջորդ ընտության հարցում չափազանց բծախնդիր ես լինելու, որպեսզի դարձյալ չսխալվես: Բացի այդ, եթե անգամ հաջողվի մեկին գտնել, փչածած կինդ իմանալու է չէ՞, ու լրիվ խառնի իրար, ասելով՝ ինձ չես ուզում, գիտե՞ս դրա մասին ինչեր են խոսում: Եվ վերջապես, կարող է հենց այդ հալալ կաթնակերը քեզ չուզել, ասելով՝ քո նման անթասիբն իմ ինչի՞ն է պետք, երբ մինչև հիմա այդ փչացածի գրկում ես: Ու եթե այդպես մի որոշ ժամանակ ձգես, շրջապատն էլ կասի՝ իզուր էլ բաժանվում ես, լավ էլ իրար արժեք: Իսկ եթե մի քիչ էլ անցնի, կասեն՝ քեզ նմանին հասնում է, ու դավաճանողը մեղավուր չի, քեզ չի կարելի չդավաճանել: Նախ դու պետք է փչացածին մերժես, մի որոշ ժամանակ մենակ մնաս ու կտեսնես, թե տարբերակներն ինչպես են իրենց ոտքով գալիս, եթե անգամ դու փնտրտուք չսկսես: Այո, ճիշտ այդպես էլ քաղաքական ընտրությունն է»:
Իսկ հավատացյալ մեր հայրենակցներին էլ մեկ այլ օրինակով եմ փորձում համոզել: Ասում եմ. «Ամեն անգամ, եկեղեցում՝ կնունքի կամ հարսանիքի մասնակցելիս, Տեր հայրն առաջարկվում է, որպեսզի բոլորս միասին հրաժարվենք սատանայից, և ոչ մի պայման չի ընդունվում, թե նախորդ անգամ արդեն հրաժարվել եմ ու այս ընթացքում հետը գործ չեմ բռնել: Ձեզ կբացատրեն, որ սատանան շատ նենգ է ու խորամանկ ու կարող աննկատ սողոսկել, այնպես որ ամեն անգամ պետք է հրաժարվես ու տեղ բացես հավատքի համար: Եվ կարիք չկա Աստծո հետ բազար անել, թե եթե սատանայից հրաժարվեմ, բա դու էլ դեռ բան չես տվել, էլ ինչո՞ւ նաղդս թողնեմ՝ վազեմ նիսյայի հետևից: Հարգելիս, եթե սատանայի հետ լավ էլ մերվել ես ու Աստծո համար տեղ չես թողել, ուրեմն այդպես էլ յոլա գնա, էլ ումի՞ց ես բողոքում»: Իմ սիրելի հայրենակիցներ, եկեք մերժենք այս անբարո իշխանություններին ու հրաժարվենք իրենց սատանայական վարչակարգից, որպեսզի դրանով իսկ մեր սրտերը, դռներն ու պատուհանները լայն բացենք նորի առաջ:
Մերժենք այս անբարո իշխանություններին ու հրաժարվենք իրենց սատանայական վարչակարգից
Մինչև չհրաժարվես սատանայից՝ հավատքի համար տեղ չի բացվի
Հաճախ է լինում, երբ ցանկացած առիթով հավաքված մարդիկ կարճ ժամանակ անց անցնում են քաղաքական թեմաներին: Սակայն վիճաբանության մեխը սովորաբար լինում է այն, թե բոլորս էլ ընդունում ենք, որ այս իշխանություները հանցավոր են ու անբարո, որ տանում են երկիրը կործանման, որ այսպես ապրել այլևս չի կարելի, բայց դե ո՞վ կա փոխարինող: Լա՛վ, սրանց մերժեցինք, չտեսնե՞նք՝ ում հետևից ենք գնում, նոր սրանցից ազատվենք: Որքան ուզում ես համոզիչ բացատրի, որ պետք է մերժես, որպեսզի ճանապարհ բացվի նորի համար, միևնույն է, պրագմատիկ հայերն ասում են՝ մինչև չիմանանք ում ենք միանում, սրանցից ձեռք քաշելու իմաստը չենք տեսնում: Ստիպված իրենց տիպիկ հայկական «շուստրիությանը» հակադարձում եմ կենցաղային օրինակով, որ հասկանալի լինի:
Ասում եմ. «Երբ իմանում ես, որ կինդ քեզ դավաճանում է, ի՞նչ ես անում. շարունակում ես հետն ապրել, մինչև մի հալալ կաթնակերին գտնե՞ս: Նախ՝ «պոզավորի» կարգավիճակում հազիվ թե քեզ հաջողվի գտնել քո ուզածին, հետո, հաջորդ ընտության հարցում չափազանց բծախնդիր ես լինելու, որպեսզի դարձյալ չսխալվես: Բացի այդ, եթե անգամ հաջողվի մեկին գտնել, փչածած կինդ իմանալու է չէ՞, ու լրիվ խառնի իրար, ասելով՝ ինձ չես ուզում, գիտե՞ս դրա մասին ինչեր են խոսում: Եվ վերջապես, կարող է հենց այդ հալալ կաթնակերը քեզ չուզել, ասելով՝ քո նման անթասիբն իմ ինչի՞ն է պետք, երբ մինչև հիմա այդ փչացածի գրկում ես: Ու եթե այդպես մի որոշ ժամանակ ձգես, շրջապատն էլ կասի՝ իզուր էլ բաժանվում ես, լավ էլ իրար արժեք: Իսկ եթե մի քիչ էլ անցնի, կասեն՝ քեզ նմանին հասնում է, ու դավաճանողը մեղավուր չի, քեզ չի կարելի չդավաճանել: Նախ դու պետք է փչացածին մերժես, մի որոշ ժամանակ մենակ մնաս ու կտեսնես, թե տարբերակներն ինչպես են իրենց ոտքով գալիս, եթե անգամ դու փնտրտուք չսկսես: Այո, ճիշտ այդպես էլ քաղաքական ընտրությունն է»:
Իսկ հավատացյալ մեր հայրենակցներին էլ մեկ այլ օրինակով եմ փորձում համոզել: Ասում եմ. «Ամեն անգամ, եկեղեցում՝ կնունքի կամ հարսանիքի մասնակցելիս, Տեր հայրն առաջարկվում է, որպեսզի բոլորս միասին հրաժարվենք սատանայից, և ոչ մի պայման չի ընդունվում, թե նախորդ անգամ արդեն հրաժարվել եմ ու այս ընթացքում հետը գործ չեմ բռնել: Ձեզ կբացատրեն, որ սատանան շատ նենգ է ու խորամանկ ու կարող աննկատ սողոսկել, այնպես որ ամեն անգամ պետք է հրաժարվես ու տեղ բացես հավատքի համար: Եվ կարիք չկա Աստծո հետ բազար անել, թե եթե սատանայից հրաժարվեմ, բա դու էլ դեռ բան չես տվել, էլ ինչո՞ւ նաղդս թողնեմ՝ վազեմ նիսյայի հետևից: Հարգելիս, եթե սատանայի հետ լավ էլ մերվել ես ու Աստծո համար տեղ չես թողել, ուրեմն այդպես էլ յոլա գնա, էլ ումի՞ց ես բողոքում»:
Իմ սիրելի հայրենակիցներ, եկեք մերժենք այս անբարո իշխանություններին ու հրաժարվենք իրենց սատանայական վարչակարգից, որպեսզի դրանով իսկ մեր սրտերը, դռներն ու պատուհանները լայն բացենք նորի առաջ:
Արմեն Հարությունյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts