Կարծիք

05.03.2014 11:57


«Հաղթանակն իրեն է վերագրում պատերազմի ամենաթեժ պահին Ղարաբաղից գնացած անձը»

«Հաղթանակն իրեն է վերագրում պատերազմի ամենաթեժ պահին Ղարաբաղից գնացած անձը»

Մեկին սպանեցին, մյուսին երկրից ստիպեցին գնալ, իսկ հաղթանակը իրեն է վերագրում պատերազմի ամենաթեժ պահին Ղարաբաղից գնացած անձը:
Յուրահատուկ ազգ ենք, էլի. հաղթում ենք ղարաբաղյան պատերազմում, բայց մեր երկրում մարդիկ կան, ովքեր ուզում են հողերը հանձնել Ադրբեջանին: Դրա հետ մեկտեղ էլ՝ չենք գնահատում պատերազմում հաղթանակ բերած մարդկանց: Ազատամարտիկները ծանր սոցիալական պայմանների պատճառով դուրս են գալիս փողոց, իսկ նախագահի աթոռը զավթած անձը նրանց նվնվացող է անվանում: Մեկ այլ հերոսամարտիկ Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձ է կազմակերպվում… Մեր Սպարապետին սպանում են 1999 թվականին, Սամվել Բաբայանի վրա գործ են կարում և փաստացի ստիպում հետագայում լքել երկիրը, իսկ ղարաբաղյան պատերազմի փառապանծ հաղթանակն իր անունով է փորձում կարել մի մարդ, ով պատերազմի ամենաթեժ պահին, սկսած 1993 թվականից, ուղղակի չի եղել Ղարաբաղում կամ Հայաստանում:
Այս օրը յուրահատուկ է մեր ազգի համար` այսօր ղարաբաղյան պատերազմի երեք հերոսների ծնունդն է` Վազգեն Սարգսյանի, Սամվել Բաբայանի և Վիտալի Բալասանյանի: Կարծում եմ՝ մեծ օր է մեր ազգի համար, սակայն ցավալի է, որ սենց հերոսներ ունենալու պարագայում երկիրը ղեկավարում է մի անձ, ով չերեզ Սաշիկ և Տիգրան Սարգսյան թալանում է երկիրը և քամուն տալիս մեր հաղթանակը… Իրոք որ, յուրահատուկ ազգ ենք..

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը