Լրահոս

12.08.2009 13:39


«Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային երաժշտական առաջին փառատոնը Հայաստանում

Օգոստոսի 28-ին Սևանա ճի ափին կմեկնարկի «Երաժիշտները հանուն  խաղաղության» միջազգային երաժշտական առաջին փառատոնը, որը կազմակերպում է «Ֆորշ Ընդ Ֆրենդս» հիմնադրամը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։

-Այս նախաձեռնությունը համապատասխանում է մեր պետական քաղաքականության խնդիրներին, և այն հնարավորություն կտա (քանի որ միջազգային բնույթ է կրում) թե՛ ներքին տուրիզմի, թե՛ Հայաստանը որպես փառատոններ կազմակերպող երկիր միջազգային շուկայում ներկայանացնելու խնդիրների լուծմանը։ Մեր համագործակցությանն աջակցում են Տրանսպորտի և կապի, Մշակույթի, Սփյուռքի նախարարությունները,-մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Ֆորշ Ընդ Ֆրենդս» հիմնադրամի նախագահ երգիչ Ֆորշն էլ նշել է, որ այս փառատոնը նպաստելու է մշակութային արժեքների պահպանմանն և զարգազմանը։

Փառատոնին այս տարի մասնակցելու են ռոք և բլյուզ ժանրի խմբեր Հայաստանից, Վրաստանից և Անգլիայից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը