Աշխարհ

05.03.2014 10:59


Մերկելն ու Օբաման կրկին քննարկել են Ուկրաինայի հարցը

Մերկելն ու Օբաման կրկին քննարկել են Ուկրաինայի հարցը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 4–ին բանակցություններ են անցկացրել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ «РИА Новости»–ի փոխանցմամբ՝ նրանք ընդգծել են Ռուսաստան–Ուկրաինա ուղիղ բանակցությունների անհրաժեշտությունը։

Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ ասվում է, որ կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելուն, լարված իրավիճակը հանդարտեցնելու նպատակով միջազգային դիտորդների և մարդու իրավունքների մոնիթորինգային խմբեր ուղարկելու, Ուկրաինայի կառավարությանն աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը