Լրահոս

12.08.2009 13:16


Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 0.25 տոկոսային կետով և սահմանվեց 5.25 տոկոս

2009 թ. օգոստոսի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.25%:

2009 թ. հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրվել է 2.7% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.1%՝ պահպանվելով գնաճի նպատակային միջակայքի ստորին սահմանում:

ԿԲ խորհուրդը փաստեց, որ արտաքին միջավայրում համաշխարհային տնտեսության փոքր-ինչ բարելավման սպասումները զուգակցվել են հումքային ապրանքների գների որոշակի աճով: Միաժամանակ, ընթացիկ տարվա հուլիսին արձանագրված գնանկումը հիմնականում պայմանավորված է տարվա այս ժամանակահատվածին բնորոշ գյուղատնտեսական ապրանքների գների անկման խորը սեզոնայնությամբ: Այս պայմաններում, չնայած ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների աճին՝ բնականոն գնաճը պահպանվել է կայուն մակարդակում:

Ձևավորված մակրոմիջավայրում Խորհուրդը կարևորում է ընդլայնողական դրամավարկային քաղաքականության իրականացումը, ինչը չվտանգելով գների կայունությունը, առավելագույնս կնպաստի տնտեսության ակտիվացմանը:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը