Կարծիք

05.03.2014 10:04


Տիգրան Արեգունի

Տիգրան Արեգունի

Երեկ հերթական անգամ սոցապ նախարարության ներկայացուցիչը բերեց այն փաստարկը, որ այս համակարգը ներդրվում է նրա համար, քանի որ այսօրվա թոշակառուին թոշակ տալը խնդիր է, քանի որ աշխատողները շատ քիչ են էն քանակից, որը որ պահանջվում է:

Հերթական անգամ պատասխանում ենք այդ անհիմն փաստարկին:
Այս համակարգը ոչ միայն չի լուծում մինչև 74թ-ը ծնվածների նորմալ թոշակ ստանալու հարցերը, այլև ավելի է բարդացնում: Նախ՝ արտագաղթի պատճառով աշխատողների թիվն ավելի է պակասելու: Հետևաբար, մուծվող սոցվճարներն են պակասելու: Ստվերի աճ է տեղի ունենալու, որի արդյունքում կրկին պակասելու են մուծումները: Երկրորդ՝ պետբյուջեյից հատկացվելիք 5 տոկոսները պակասեցնելու են բյուջեի հնարավորությունները: Եթե պետությունն ունի այդ 5 տոկոսները, թող հիմիկվա թոշակառուների թոշակը բարելավի ու մտածի, թե ոնց օգտագործի այդ գումարները արտագաղթը կանխելու և ներգաղթ իրականացնելու համար:
Հետո էլ կասեն՝ խիյարը թարս ա աճում...

Տիգրան Արեգունիի ֆեյսբուքյան գրառումը

Այս խորագրի վերջին նյութերը