Մենք ուզում ենք ուղղել Լենինի ու Ստալինի կողմից կատարված սխալը, իսկ Ղրիմի ռուսները՝ Խրուշչովի
Ես ինձ երբեք ռուսոֆիլ չեմ համարել, բայց ուկրաինական ճգնաժամի պարագայում ռուսներին մեղադրելու ոչ մի մտադրություն չունեմ: Ղրիմը պատմականորեն էլ, ժողովրդագրականորեն էլ երբեք չի եղել ուկրաինական: Այդ տարածքները Պետրոս Մեծի նվաճումներից հետո մշտապես եղել են ռուսական և Ուկրաինային են անցել միայն Խրուշչովի քմահաճույքի պատճառով:
Զարմանում եմ ուղղակի, որ ընկերներիցս շատերը առավոտից գիշեր խոսում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին, ենթագիտակցաբար ինդենտիֆիկացվելով ադրբեջանցիների հետ:
Ի՞նչ տարբերություն, թե Ղրիմում՝ իրանց պատմական հայրենիքի մի մասում մեծամասնություն կազմող ռուսներն են ուզում ինքնորոշվել ու անկախանալ Ուկրաինայից, թե Լեռնային Ղարաբաղում՝ իրենց պատմական հայրենիքի մի մասում բնակվող հայերն են ուզում ինքնորոշվել ու առանձնանալ Ադրբեջանից: Ի՞նչ տարբերություն, մենք ուզում ենք ուղղել Լենինի ու Ստալինի կողմից կատարված սխալը, իսկ Ղրիմի ռուսները՝ Խրուշչովի:
Ինչո՞ւ կարող են Հարավսլավիայի մի հատվածում բնակվող ալբանացիները անջատվեն Հարավսլավիայից կամ Սերբիայից, ու դա ճանաչի ամբողջ աշխարհը, իսկ ահա Ղրիմն ու Ղարաբաղը անկախանալ չե՞ն կարող:
Ինչո՞ւ է մի դեպքում դա դիտարկվում տարածքային անձեռնմխելիության համատեքստում, իսկ մյուս դեպքում ազգի ինքնորոշման համատեքստում: Ինչո՞ւ ԱՄՆ-ն կարող է պաշտպանել Թայվանին Չինաստանից, իսկ Ռուսաստանը չի կարող պաշտպանել Ուկրաինայում բնակվող ռուսներին Կիևից: Գոնե հասկանում եք, որ մենք, ունենալով Լեռնային Ղարաբաղի խնդիր, եթե անգամ ծափերով ու բացականչություններով չողջունենք ազգերի ինքնորոշման ցանկացած փորձ, գոնե չպետք է այն դատապարտենք, առավել ևս, պլակատներով Երևանում մի ինչ-որ երկրի տարածքային ամբողջականության սատարման կոչերով երթեր ու ցույցեր չպետք է կազմակերպենք:
Մի՞թե պարզ չէ, որ մենք սրանից կարող ենք օգտվել: Պատկերացրեք միայն Մինսկի խմբի համանախագահներից մեկը այսօր պատրաստ է ամբողջ աշխարհի հետ կռիվ տալ մի ինչ-որ երկրի, մի ինչ-որ հատվածում բնակվող բնակչության ազգային ինքնորոշման իրավունքի ճանաչման, մի՞թե պարզ չէ, որ խելացի քաղաքականության դեպքում մենք դա միայն ու միայն կարող ենք օգտագործել ի շահ մեզ, ինչո՞ւ են ոմանք այսօր իրենց ավելի շատ ուկրաինացի պատկերացնում, քան ուկրաինացիները:
Մենք ուզում ենք ուղղել Լենինի ու Ստալինի կողմից կատարված սխալը, իսկ Ղրիմի ռուսները՝ Խրուշչովի
Ես ինձ երբեք ռուսոֆիլ չեմ համարել, բայց ուկրաինական ճգնաժամի պարագայում ռուսներին մեղադրելու ոչ մի մտադրություն չունեմ: Ղրիմը պատմականորեն էլ, ժողովրդագրականորեն էլ երբեք չի եղել ուկրաինական: Այդ տարածքները Պետրոս Մեծի նվաճումներից հետո մշտապես եղել են ռուսական և Ուկրաինային են անցել միայն Խրուշչովի քմահաճույքի պատճառով:
Զարմանում եմ ուղղակի, որ ընկերներիցս շատերը առավոտից գիշեր խոսում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին, ենթագիտակցաբար ինդենտիֆիկացվելով ադրբեջանցիների հետ:
Ի՞նչ տարբերություն, թե Ղրիմում՝ իրանց պատմական հայրենիքի մի մասում մեծամասնություն կազմող ռուսներն են ուզում ինքնորոշվել ու անկախանալ Ուկրաինայից, թե Լեռնային Ղարաբաղում՝ իրենց պատմական հայրենիքի մի մասում բնակվող հայերն են ուզում ինքնորոշվել ու առանձնանալ Ադրբեջանից: Ի՞նչ տարբերություն, մենք ուզում ենք ուղղել Լենինի ու Ստալինի կողմից կատարված սխալը, իսկ Ղրիմի ռուսները՝ Խրուշչովի:
Ինչո՞ւ կարող են Հարավսլավիայի մի հատվածում բնակվող ալբանացիները անջատվեն Հարավսլավիայից կամ Սերբիայից, ու դա ճանաչի ամբողջ աշխարհը, իսկ ահա Ղրիմն ու Ղարաբաղը անկախանալ չե՞ն կարող:
Ինչո՞ւ է մի դեպքում դա դիտարկվում տարածքային անձեռնմխելիության համատեքստում, իսկ մյուս դեպքում ազգի ինքնորոշման համատեքստում: Ինչո՞ւ ԱՄՆ-ն կարող է պաշտպանել Թայվանին Չինաստանից, իսկ Ռուսաստանը չի կարող պաշտպանել Ուկրաինայում բնակվող ռուսներին Կիևից:
Գոնե հասկանում եք, որ մենք, ունենալով Լեռնային Ղարաբաղի խնդիր, եթե անգամ ծափերով ու բացականչություններով չողջունենք ազգերի ինքնորոշման ցանկացած փորձ, գոնե չպետք է այն դատապարտենք, առավել ևս, պլակատներով Երևանում մի ինչ-որ երկրի տարածքային ամբողջականության սատարման կոչերով երթեր ու ցույցեր չպետք է կազմակերպենք:
Մի՞թե պարզ չէ, որ մենք սրանից կարող ենք օգտվել: Պատկերացրեք միայն Մինսկի խմբի համանախագահներից մեկը այսօր պատրաստ է ամբողջ աշխարհի հետ կռիվ տալ մի ինչ-որ երկրի, մի ինչ-որ հատվածում բնակվող բնակչության ազգային ինքնորոշման իրավունքի ճանաչման, մի՞թե պարզ չէ, որ խելացի քաղաքականության դեպքում մենք դա միայն ու միայն կարող ենք օգտագործել ի շահ մեզ, ինչո՞ւ են ոմանք այսօր իրենց ավելի շատ ուկրաինացի պատկերացնում, քան ուկրաինացիները:
Աղբյուրը՝ https://www.facebook.com/Payqar/posts/10203187462357121?stream_ref=1