Լրահոս

04.03.2014 17:05


Ուկրաինան 610 մլն եվրո կստանա ԵՄ–ից

Ուկրաինան 610 մլն եվրո կստանա ԵՄ–ից

Այսօր Գերագույն ռադան վավերացրել է Ուկրաինայի և ԵՄ–ի միջև հուշագիրը 610 մլն եվրո մակրոֆինանսական օգնություն ստանալու համար։ Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 280 պատգամավոր։ Վարկային համաձայնագիրն Ուկրաինայի՝ որպես վարկ վերցնողի և ԵՄ–ի՝ որպես վարկատուի միջև ստորագրվել է 2013–ի գարնանը։ Գումարները կտրամադրվեն մաս–մաս՝ 100 մլն, 10 մլն, 250 մլն և 250 մլն եվրո։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը