Աշխարհ

04.03.2014 16:29


Սինգապուրը՝ աշխարհի ամենաթանկ քաղաք

Սինգապուրը՝ աշխարհի ամենաթանկ քաղաք

«Economist» ամսագրի ամենամյա հետազոտության տվյալներով՝ Սինգապուրը դարձել է 2014 թվականի ամենաթանկ քաղաքը։ Սինգապուրի կայուն արժույթը՝ սինգապուրյան դոլարը, մեքենաների բարձր շահագործման արժողությամբ և կապի միջոցների հետ մեկտեղ, օգնել է Սինգապուրին ցուցակում տեղաշարժել առաջամարտիկ Տոկիոյին։ Սինգապուրը համարվում է ամենաթանկ արժողությամբ հագուստի քաղաքը։ Ամենաթանկ քաղաքների հնգյակում են Փարիզը, Օսլոն, Ցյուրիխը և Սիդնեյը։ Տոկիոն, որն անցած տարի ցուցակի առաջին հորիզոնականում էր, իջել է վեցերորդ տեղ։

«Economist Intelligence Unit»–ը հաշվարկում է կեցության արժողության ինդեքսները 131 քաղաքի համար տարին երկու անգամ՝ որպես ելքային ցուցանիշ օգտագործելով Նյու Յորքի կենսամակարդակը։ Տաս տարի առաջ Սինգապուրը 18-րդն էր այդ ինդեքսում։ Հնդկաստանի խոշոր քաղաքները գնահատվել են որպես ամենաէժանները։ Փոխանցում է «Բի–Բի–Սի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը