Քաղաքական

04.03.2014 15:30


Ա. Մարտիրոսյան. «Պարո՛ն վարչապետ, մեր երկիրը ոչ թե ծերացող է, այլ արտագաթող»

Ա. Մարտիրոսյան. «Պարո՛ն վարչապետ, մեր երկիրը ոչ թե ծերացող է, այլ արտագաթող»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցի ներկայացման ելույթից հետո նշել է. «Պարո՛ն վարչապետ, մեր երկիրը ոչ թե ծերացող է, այլ արտագաթող։ Ծերացողը դրա հետևանքն է»։

«Ժառանգության» փոխնախագահը նշել է նաև, որ զեկույցն արմատական փոփոխությունների պահանջ է։

«Դուք դեռ 2008-ից խոստանում եք նման փոփոխություն, ինչը, սակայն, դեռ չկա։ Ձեր 2008-ի ամանորյա ուղերձի ժամանակ այս մասին էիք խոսում, լավ հիշում եմ, պարո՛ն վարչապետ, բայց մինչև հիմա չենք կարողանում այդ քայլերն անել ու չենք էլ կարող»,–անդրադառնալով երկրում արմատական փոփոխությունների պահանջի վերաբերյալ վարչապետի հայատարարությանն՝ ասել է Մարտիրոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը