Լրահոս

04.03.2014 15:22


Զանգվածային հակաահաբեկչական գործողություն է իրականացվում սիրիալիբանանյան սահմանին

Զանգվածային հակաահաբեկչական գործողություն է իրականացվում սիրիալիբանանյան սահմանին

Լիբանանյան լեռների արևելյան շրջանում ռազմական գործողություններն ընդլայնվում են ամեն օր։ «Ջեբհաթ ան–Նուսրա»–ի զինյալները մարտի 3-ին ռմբակոծել են Բրիթել քաղաքը և նրա շրջակայքը, ինչպես նաև հարևան բնակավայրերը Բեքահա–Էթ–Թալիա և Էլ–Խոդր հովտում։ Այնտեղից տվյալներ են ստացվել տուժած խաղաղ քաղաքացիների և ավերածությունների մասին։ Ինչպես հայտնել է «Նահարնեթ» լրատվական գործակալությունը, միայն Բեյրութում պայթել է ավելի քան 12 հրթիռ։ Սիրիական օդուժն իր հերթին գրոհել է ահաբեկիչների շարասյունը, որոնք լեռնային կիրճերով շարժվում են լիբանանյան Էրսալ քաղաքից Կալյամուն, որտեղ սիրիական բանակը, «Հըզբոլլահ» խմբավորման շիա մարտիկների աջակցությամբ, ռազմական գործողություն է իրականացնում։ «Ալ–Վաթան» լրատվական ծառայությունը փոխանցում է, որ սիրիական զորքերը, դուրս մղելով ծայրահեղականներին Էս–Սախելյայից և Աքաբից, այժմ գտնվում են Յաբրուդից 6 կմ հեռավորության վրա։ Այդ քաղաքում՝ Դամասկոսից 57 կմ հյուսիս, գտնվում է «Ջեբհաթ ան–Նուսրա» զինված ծայրահեղականների խոշոր խմբավորումը, որոնք սպառնում են Հոմսի ռազմավարական նշանակության մայրուղուն։

«Չնայած հակառակորդի դիմադրությանը՝ ռազմական ստորաբաժանումները նեղացնում են շրջափակման օղակը Յաբրուդ քաղաքի շուրջ»,–հաղորդել է սիրիական սպան, որը գործողության հրամանատարն է։ Փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը