Կարծիք

04.03.2014 13:40


ՌԴ-ում մի ծանր հիվանդի տեղ գիտեմ, բայց հասցեն Ազատիչին չեմ ասելու

ՌԴ-ում մի ծանր հիվանդի տեղ գիտեմ, բայց հասցեն Ազատիչին չեմ ասելու

Վերջերս Լևոն Տեր-Պետրոսյան ասեց, որ նախագահի պաշտոնը Սերժ Սարգսյանի հագով չէ: Եվ ի՞նչ, կարծում եք համապատասխան եզրակացություն արե՞ց Ազատիչն այս ուղղությամբ: Որ պետք է կամ ձգտել արժանի լինել այդ պաշտոնին, կամ էլ հրաժարական տալ, որպեսզի այդ աթոռն իսկապես արժանին զբաղեցնի: Սերժ Սարգսյանն արեց այն, ինչ լիովին տեղավորվում է նրա մտահորիզոնի շրջանակներում: Նա նախագահի պաշտոնն այնքան փոքրացրեց, որ դարձրեց իր հագով: Ինքնիշխան պետության մի շարք լիազորություններ պատվիրակելով ՌԴ-ին, պատրաստվում է մի մասն էլ հանձնել ՄՄ-ին, հետագայում էլ՝ Եվաասիական միությանը: Իսկ երկրում էլ ստեղծել է բդեշխություններ, որ ավելի հեշտ կառավարի՝ սա Լֆիկի տարածքն է, իրենից պահանջեմ ամեն ինչ, սա Մհերինը և այլն: Տնտեսական ոլորտներն էլ է նույն տրամաբանությամբ բաժանած՝ սա շաքարավազը կբերի, նա բենզինը, որ շատ ուղեղը չծանրաբեռնի Ազատիչը բարդ բաների ուղղությամբ:

Մի նախագահ, որ աշխահահռչակ մաեստրո Օհան Դուրյանի թաղմանը չի մասնակցում, ինչ է թե ժամանակին իրեն քննադատել է, այդ կարգի փոքրոգի մարդն ինչպե՞ս կարող է երկիր ղեկավարել: Երբ այս փաստն իշխանական ներկայացուցիչներից մեկի աչքը մտցրեցի, պատասխանեց՝ դե նախագահ է, կարող է ավելի կարևոր գործերով է զբաղված եղել այդ պահին: Ասեցի՝ այո գիտեմ, թե ինչ կարևոր գործերով է զբաղված լինում Սերժ Սարգսյանը՝ համացանցում ամեն օր հանդիպում եմ: Ռուսաստանում էլ ծանր հիվանդ չի թողել, որ գլխավերևներին մարդ չի կանգնեցրել, որ հենց մեռնեն անմիջապես զանգեն իրեն ասեն, որ ցավակցական հեռագիրը շտապ ուղարկի «խորահարգարժան» Վլադիմիր Վլադիմիրովիչին: Արդեն կատակ են անում, թե Պուտինը ուժային կառույցներից բավականին մարդկաց է ազատել գործից, թե՝ Հայաստանից ցավակցական հեռագիրն ավելի շուտ եմ ստանում, քան ձեր օպերատիվ տեղեկագիրը, էլ ձեզ ինչի՞ համար եմ պահում:
Այ էսպես փիս զբաղված է Ազատիչը, իսկ դուք էլ ձեր ամենօրյա պրոբլեմներով մարդուն անհանգստացնում եք, փոխանակ Ռուսաստանի մի երկու ծանր հիվանդի տեղ էլ դուք ասեք, թե չէ կոտորվեցին մեր խեղճ տղերքն՝ այս ու այն կողմ վազելով:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը