Կարծիք

04.03.2014 13:35


Կիմա Եղիազարյան.

Կիմա Եղիազարյան.

ՀՀԿ-ի «Կոնֆուցիոսի» վերջին հայտարարությունը. «Ժողովուրդը վատ է ապրում, և այդ վատից Հանրապետական կուսակցությունն է տուժում, որովհետև պատասխանատուն ինքն է, բայց քաղաքական ուժերն էլ չպետք է օգտվեն դրանից»։ Սրանք Գալուստ Սահակյանի մտքերն են:

Հարգելի՛ քաղաքական ուժեր, մինչեւ հիմա չհասկացա՞ք, որ չպե՛տք է օգտվել տուժող Հանրապետականի բացթողումներից:

Թո՛ղեք, որ ժողովուրդն ավելի՛ վատ ապրի, իսկ Հանրապետականը՝ ավելի լավ: «Վերջի բոլշեւիկը»՝ է՛լ ավելի լավ…

Չե՛ք հասկանում, էլի, չեք հա՛ս-կա՛-նո՛ւմ ՀՀԿ-ի «կոնֆուցիոսական» այս փիլիսափայությունը :)))

Այս խորագրի վերջին նյութերը