Լրահոս

04.03.2014 12:37


Գագիկ Ջհանգիրյան. «Մինչև մարդասպանները չպատժվեն, դասերի մասին խոսելն ավելորդ է»

Գագիկ Ջհանգիրյան. «Մինչև մարդասպանները չպատժվեն, դասերի մասին խոսելն ավելորդ է»

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «7օր»–ի հարցին ի պատասխան՝ բացառել էր Հայաստանում «Մայդանի» կրկնությունը՝ որպես պատճառ նշելով նաև, որ մեր ժողովուրդն անցել է արդեն այդ ճանապարհը։

–Եվ դա դաս է եղել իշխանությունների, բոլոր կուսակցությունների համար անխտի՛ր։ Համոզված եմ, որ և՛ կուսակցությունները, և՛ մեր ժողովուրդը իր խոր իմաստությունը, շրջահայացությունը կդրսևորի նաև այս պարագայում,–ասել էր Տիգրան Սարգսյանը։

2008թ. մարտի 1–ի դեպքերն իրո՞ք դաս են եղել իշխանությունների, կուսակցությունների և ժողովրդի համար։ «7օր»–ի այս հարցին ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը պատասխանել է, որ Տիգրան Սարգսյանի հայտարարությունները մեկնաբանելու որևէ ցանկություն չունի՝ միաժամանակ ընդգծելով.

Դուք ինքներդ ականատես եղաք՝ այս մարտի 1–ին ժողովուրդը եկա՞վ հրապարակ, թե՞ չեկավ։ Ի դեպ, մինչև մարդասպանները չպատժվեն, դասերի մասին խոսելն ավելորդ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը