Լրահոս

04.03.2014 10:40


ԵՄ–ն Ռուսաստանին 2 օր ժամանակ է տվել՝ սպառնալով պատժամիջոցների կիրառմամբ

ԵՄ–ն Ռուսաստանին 2 օր ժամանակ է տվել՝ սպառնալով պատժամիջոցների կիրառմամբ

Եվրամիության արտգործնախարարները հայտարարել են ՌԴ–ի նկատմամբ սանկցիաների կիրառման մասին, եթե այդ երկիրը մինչև մարտի 6–ը չսկսի Ղրիմում թուլացնել լարվածությունը։ «Ազատություն» ռ/կ–ի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին նրանք հայտնել են Բրյուսելում տեղի ունեցած արտակարգ հանդիպման ժամանակ։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբյուսի խոսքերով՝ եթե այդ ուղղությամբ Ռուսաստանը չձեռնարկի արագ և կոնկրետ քայլեր, ապա ԵՄ–ն պատասխան քայլերի կդիմի։

Առաջին հերթին կդադարեցվեն ՌԴ քաղաքացիաների համար առանց վիզային ռեժիմի թույլտվության, ինչպես նաև ԵՄ–ՌԴ հարաբերություններին վերաբերող համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները։

Ֆաբյուսը հավելել է, որ G8–ում ընդգրկված երկրներն արդեն իսկ դադարեցրել են Սոչիում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը