Լրահոս

12.08.2009 11:22


Թայվանում Մորաքոթ թայֆունի հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով 62 մարդ է զոհվել

Թայվանում Մորաքոթ թայֆունի հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով 62 մարդ է զոհվել

Թայվանում Մորաքոթ թայֆունի հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով ամենաքիչը 62 մարդ է մահացել, ևս  57-ը պաշտոնապես համարվում են անհետ կորած։ Օգոստոսի 11-ին Գաոսյուն գավառում փրկարարները 10 դիակ են հայտնաբերել։ Նշվել է նաև, որ խուլ գյուղերի բնակիչները կարող էին մահանալ սողանքների հետևանքով, սակայն տուժածների հստակ թիվը հայտնի չէ. տարբեր տեղեկություններով՝ չճշտված զոհերի թիվը կարող է հասնել 100-600-ի։

Ամենաքիչը 35 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Կղզու որոշ շրջաններ կտրվել են արտաքին աշխարհից, քանի որ վարարած գետերը քանդել են կամուրջները։ Այս ջրհեղեղը վերջին 50 տարվա ընթացքում եղել է ամենաուժգինը։

Ըստ «AFP»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը