Ռուսաստանը մինչև ժամը 05:00-ն վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային
ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիտկոն Ղրիմում ուկրաինացի զինվորականներին վերջնագիր է ներկայացրել՝ մինչև մարտի 4–ի առավոտյան 05:00-ն անցնել ղրիմյան իշխանության կողմը։ Այս մասին հայտնում է «apsny.ge»–ն՝ ավելացնելով, որ այս տեղեկությունը BBC–ի ուկրաինական ծառայությանը հաստատել է Ղրիմի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը։
«Այսօրվանից մեր երկու նավերը ռուսական նավատորմի կողմից շրջափակվել են Սևաստոպոլի ծոցում։ Նրանք պահանջում են կա՛մ անցնել ղրիմյան իշխանությունների կողմը, կա՛մ վայր դնել զենքերը, կա՛մ էլ գնալ ուր որ պատահի։ Այլապես, ռուս զինվորականները խոստանում են գրոհել»,–հայտնել է Սելեզնյովը։
Նա նաև ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականները շարունակում են հավատարիմ մնալ իրենց երդմանը:

7or.am